Beeline-ը նոր լրացուցիչ հնարավորություններ է գործարկել կորպորատիվ հաճախորդների համար
Beeline-ը հայտարարում է «Սմարթ» հետվճարային փաթեթից օգտվող կորպորատիվ հաճախորդների համար նոր հնարավորության գործարկման մասին:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Իրավաբանական անձինք այսուհետ կարող են իրենց փաթեթին ավելացնել միջազգային զանգերի և բջջային հավելվածներից՝ WhatsApp, Facebook Messenger, Zangi, Telegram, առանց ինտերնետի տարիֆիկացման օգտվելու հնարավորություն:
«Հաճախորդների հարմարության համար մենք մշակել եք «Սմարթ» սակագնային փաթեթների ունիվերսալ շարք։ Իր նախասիրություններից և բիզնեսի կարիքներից ելնելով՝ հաճախորդը 8 հնարավոր տարբերակներից կարող է ընտրել իր համար նախընտրելի սակագնային փաթեթը։ Դրա հետ մեկտեղ մեր հաճախորդների համար հասանելի է նոր հնարավորություն՝ իրենց սակագնային փաթեթին ավելացնել միջազգային զանգերի րոպեներ, ինչպես նաև բջջային հավելվածներից առանց ինտերնետի ծախսի օգտվելու հնարավորություն։ Վստահ եմ, որ միջազգային շուկայում աշխատող մեր գործընկերները բարձր կգնահատեն այս նոր հնարավորությունը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Կորպորատիվ հաճախորդները, ովքեր օգտվում են «Սմարթ» սակագնային փաթեթներից, մասնավորապես ստանում են բիզնեսի համար այնպիսի հարմար հնարավորություններ, ինչպիսիք են անսահմանափակ շփումն աշխատակիցների հետ (10 000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի տեղական բջջային ցանցի ներսում), շահավետ կապ միջազգային և տեղական գործընկերների հետ, ինչպես նաև՝ առանձին աշխատակիցների կամ ընդհանուր ընկերության կարիքների համար լրացուցիչ ծառայություններ միացնելու հնարավորություն։
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան