Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան նշանակվել է Բոսնիայի սերբ նախագահի խորհրդական
Սերբ հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան նշանակվել է Բոսնիա-Հերցեգովինայի եռանդամ նախագահությունում այժմ նախագահող սերբ նախագահ Միրոլադ Դոդիկի խորհրդական։ Այս մասին հայտնում է rferl-ը։
Այս հայտարարությունը եղել է նախօրեին՝ մարտի 14-ին, սակայն չի նշվել, թե 64-ամյա կինոռեժիսորի պարտականությունները որն է լինելու։
Կուստուրիցան, ով ծնվել է Սարաևոյում, Դոդիկի մտերիմն է։ Նրանք երկուսն էլ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աջակիցներն են։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին