Իրանը ևս փակեց իր օդային տարածքը Boeing 737 Max ինքնաթիռների համար
Իրանը փակել է իր օդային տարածքը Boeing 737 Max ինքնաթիռների թռիչքների համար: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Reuters- ին:
Նշվում է, որ Իրանը միացել է այն երկրներին, որոնք որոշել են իրենց օդային տարածքը փակել Boeing 737 Max-ի ինքնաթիռների համար:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել էր, որ արգելել է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո մի շարք պետություններ և ավիաընկերություններ կասեցրել են Boeing 737 Max-ի թռիչքները: Եթովպիայում ինքնաթիռը կործանվել է մարտի 10-ի առավոտյան, Ադիս-Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց 6 րոպե անց։ Ինքնաթիռը թռչում էր Քենիայի մայրաքաղաք Նայորբի։ Զոհվել են 149 ուղևորն ու անձնակազմի 8 անդամը։ Զոհերը 35 երկրի քաղաքացի են։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը Boeing 737 Max ինքնաթիռների համար
- Թրամփը փակում է Ամերիկայի օդային տարածքը Boeing 737 Max 8-ի համար
- Մեկ ամսով կարգելվի Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում
- Հնդկաստանը արգելել է իր օդային տարածքում Boeing 737 Max-ի թռիչքները
- Եւս մեկ երկիր հրաժարվել է Boeing 737 MAX-ով թռչել
- Հունաստանի քաղաքացին փրկվել է՝ Եթովպիայում կործանված ինքնաթիռի չվերթից
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահին
- ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում օդանավի վթարի կապակցությամբ
- Աֆրիկայում կործանված «Բոինգի» օդաչուն հասցրել է հաղորդել խնդիրների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին