Հյուսիսային Կորեան այլևս չի ցանկանում բանակցություններ ԱՄՆ-ի հետ
Փհենյանը քննարկվում է Վաշինգտոնի հետ Կորեայի թերակղզու միջուկազերծման բանակցությունների դադարեցման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ցոյ Սոն Հին:
Նա բացատրել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները գոհ չեն Վիետնամի մայրաքաղաքում փետրվարի վերջին կայացած Միացյալ Նահանգների հետ երկկողմ բանակցություններից:
«Մենք մտադիր չենք զիջումների գնալ ԱՄՆ-ի պահանջներին (առաջադրված Հանոյի գագաթնաժողովում) որևէ ձևով, առավել ևս չկա նման բանակցություններ վարելու ցանկություն», - ասել է Ցոյ Սոն Հին:
Հարկ է նշել, որ այս հայտարարությունն ԱՄՆ-ի և ԿԺԴՀ ղեկավարների միջև վերջերս կայացած հանդիպման առաջին պաշտոնական գնահատականն էր՝ հնչեցված Փհենյանի կողմից։
Ըստ փոխարտգործնախարարի, մոտ ապագայում Հյուսիսային Կորեայի առաջնորդը նախատեսում է խոսել իրավիճակի մասին և հայտարարել հետագա գործողությունների մասին որոշում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջև երկրորդ գագաթնաժողովը ժամանակից շուտ ավարտվեց և ստորագրվեց անգամ որևէ հայտարարություն։ Թրամփը սա բացատրեց նրանով, որ Կիմ Չեն Ընը հրաժարվում է Հյուսիսային Կորեայի բոլոր միջուկային օբյեկտները վերացնել, իսկ Կորեան էլ պահանջում էր առաջին հերթին վերացնել պատժամիջոցները: