Հռոմում բացվում է Լեոնարդո դա Վինչիին նվիրված ցուցահանդես
Հռոմում բացվում է «Գիտություն մինչև գիտություն» ցուցահանդեսը։ Այն նվիրված է համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին։ Կազմակերպիչների կարծիքով, այդ ցուցահանդեսը ճանապարհորդություն է դա Վինչիի մշակութային ժառանգության և աշխատանքների միջով։ Հիմնական շեշտը դված է հանճարեղ իտալացու տեխնոլոգիական և գիտական գործունեության վրա։
Եվրանյուզը գրում է, որ ցուցադրությունում հավաքված է ավելի քան 200 աշխատանք մանրանկարներից մինչև օդապարիկի մոդել։
«Մեկ ցուցահանդեսի շրջանակում մենք կարողացել ենք հավաքել տարբեր հավաքածուներից ցուցանմուշներ։ Դրանք և նկարներ են, և Լեոնարդոյի նամակները։ Հիմնականում ցուցանմուշները տրամադրվել են Վատիկանի գրադարանից և իտալական այլ մեծ գրադարաններից»,- ասել է ցուցահանդեսի համադրողը։
Իտալիայի նախագահի նստավայրում Քվիրինալյան պալատում բացված ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի վերջ։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում