Գերմանիայի Բունդեսթագը պատգամավոր Շտրենցին տուգանել է Բաքվի հետ կապերի պատճառով
Գերմանիայի Բունդեսթագի բյուրոն պատգամավոր, կանցլեր Մերկելի կուսակից Կարին Շտրենցին տուգանել է 20 հազար եվրոյով, քանի որ նա Ադրբեջանից ստացված եկամուտներըի վերաբերյալ չի հայտնել։ Բացի տուգանումը, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ներառված է նաև կառավարությունում, կոչ է արել Շտրենցին հրաժարվել մանդատից։ Այս մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ից։
Հիշեցնենք, որ 2017թ․-ին բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» գործում ներառված էր նաև Կարին Շտրենցը, որը նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության կազմում էր։
Բացահայտումներում նշվում էր, որ 2009-ից բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը գումար է ստացել ինչ-որ մի ընկերությունից, որն ակնհայտորեն վճարովի լոբբիստական գործունեություն է մատուցել Ադրբեջանի իշխանություններին: Այդ ընկերությունը պատկանում է Քրիստոնեասոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Էդուարդ Լինթներին, ով 2009թ. ի վեր իր կողմից հիմնադրված «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն»-ով հանդես էր գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ ու, ըստ բացահայտումների, Ալիևի ընտանիքի կողմից ստացել է ավելի քան 800 հազար եվրո։
Իր պատգամավորական կայքէջում Կարին Շտենցը նշել էր, որ “Line M-Trade” անվամբ ինչ-որ մի ֆիրմայից ինչպես 2014թ., այնպես էլ՝ 2015թ. հունվարին, նա համապատասխանաբար 7500 և 15000 եվրո գումար է ստացել` լրացուցիչ աշխատանք կատարելու դիմաց: ԳԴՀ-ում գրանցված ընկերությունների պաշտոնական ռեգիստրի համաձայն` վերոնշյալ ֆիրման նույնպես պատկանում է Էդուարդ Լինթներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան