Վրաստանի ԱԳ նախարարը՝ քաղաքացիներին. ԵՄ երկրներում չփնտրել ապաստան
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ իրենց քաղաքացիները հնարավորություն չունեն ապաստան ստանալ Եվրամիության երկրներում։ Նա նաև կոչ է արել նրանց այդ նպատակով անտեղի գումար չվատնել։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Վրաստանի քաղաքացիները կարող է ԵՄ երկրներ գնալ առանց վիզայի, բայց ավելի վաղ եվրոպական մի քանի երկրներ անհանգստություն էին հայտնել Վրաստանից ժամանած ապաստան հայցողների մեծ քանակի պատճառով:
«Առանց վիզայի ռեժիմը Եվրամիության հետ շատ մեծ նվաճում է, որը պահանջում են հատուկ ուշադրություն և խնամք»,- ասել է նա։
Նախարարի խոսքով, որոշ եվրոպական երկրներում ապաստան հայցողների թվաքանակի դինամիկ աճ է նկատվում: Արտգործնախարարը հավելել է, որ այժմ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դադարեցման ռիսկ չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում