Լիլիթ Մկրտչյանը արժանացել է անհատական բրոնզե մեդալի
Աստանայում ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնություններում շնորհվել են նաև անհատական մեդալներ:
Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը 2-րդ խաղատախտակի առջև ցույց է տվել 3-րդ արդյունքը և արժանացել բրոնզե մեդալի, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Հայաստանի կանանց հավաքականն աշխարհի թիմային առաջնությունում գրավել է 8-րդ հորիզոնականը:
Կանանց մրցաշարում հաղթող է դարձել Չինաստանի ընտրանին, որը հաղթանակ է տարել բոլոր 9 մրցախաղերում, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը, իսկ Վրաստանը եզրափակել է լավագույն եռյակը:
Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարում չեմպիոն է դարձել Ռուսաստանը: Անգլիայի ընտրանին անսպասելիորեն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ առաջնությունը անհաջող մեկնարկած Չինաստանը վերջնամասում շտկել է իրավիճակը և արժանացել բրոնզե մեդալի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան