Նոր Զելանդիայի մզկիթներում կրակահերթի հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի 2 մզկիթներում տեղի ունեցած կրակահերթի արդյունքում սպանվել է 49 մարդ, վիրավորների թիվը հասել է 20-ի։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Յասինդա Արդերնը։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ ձերբակալված 4 անձանց մեջ է նաև ավստրալացի։ Մորիսոնը նաև տեղի ունեցածն անվանել է «ահաբեկչություն»։ Հարձակման պատճառը դեռևս հայտնի չէ։
Հայտնի է դարձել նաև, որ կրակահերթի ժամանակ հարձակվողներից մեկը ֆեյսբուքով Live ցուցադրել է տեղի ունեցողը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան