ՌԴ ԱԳՆ. ԼՂ խնդրի կարգավորման բանակցային ձևաչափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ
Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեկ անգամ չէ, որ արտահայտվել է ԼՂ խնդրի կարգավորման ձևաչափի վերաբերյալ, որի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնության հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե կողմերը որևէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացված է լինելու բանակցություններում, ապա դա որորշելու են հենց կողմերը։ Եվ մենք այն հարգելու ենք։
Դա ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլև Մինսկի խմբի մյուս համանախագահների»,-ասել է նա՝ կոչ անելով ուշադրություն դարձնել մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որտեղ «բավականին հստակ արտացոլված են Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մոտեցումներն այդ խնդրի վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է
- ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին