Քոչարյանի փաստաբան. Դատարանը գտել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը։
Դատարանը բավարարեց միջնորդությունը, ՀՀ երկրորդ նախագահը ևս երկու ամիս կգտնվի կալանքում։ Փաստաբանների միջնորդությունը գրավի վերաբերյալ մերժվեց։
«Որոշումը կստանանք, առավել մանրամասն կասենք։ Բայց դատարանը բացառել է թաքնվելու վերաբերյալ հիմնավորումը։ Ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը։ Դատարանը գտել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Փաստաբանն ասաց՝ նիստին ներկա է եղել Ռոբերտ Քոչարյանը։ Դատարանի որոշմանն արձագանքել է ոչ դրական, քանի որ ակնկալվում էր այլ արդյունք։
«Բայց միևնույն ժամանակ շատ հանգիստ արձագանքեց։ Չասեմ, որ սպասվում էր նման որոշում, բայց ամեն դեպքում կա դատական ակտ, դա օբյեկտիվ իրականություն է և դրան կարող ենք վերաբերվել որպես օբյեկտիվ իրականություն։ Դատական ակտը բողոքարկվելու է, եթե իհարկե վերջում պարզվի, որ որոշման մեջ նույնն է գրված, ինչ ասել է դատավորը»,-ասաց Արամ Օրբելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Օրբելյան. Հանրային ռեսուրսի վատնում է եղել
- Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել
- Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանն ասում է՝ հիմարություն է ամեն ինչ
- Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու գործով դատական նիստը սկսվեց
- Փաստաբան. Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին