Ֆեյսբուքի երկու թոփ-մենեջեր հեռանում են աշխատանքից սոցցանցում խափանումից հետո
«Ֆեյսբուք» ընկերության երկու թոփ-մենեջեր, այդ թվում նաև առանցքային աշխատակից Քրիս Քոքսը, հեռանում են աշխատանքից սոցիալական կայքի աշխատանքում լուրջ խափանումից հետո։ «Իզվեստիայի» հաղորդմամբ, այս մասին Քրիս Քոքսը գրել է Ֆեյսբուքի իր էջում։
Նրա խոսքով, նա շնորհակալ է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգին, բայց չի հայտնել «Ֆեյսբուքից» իր հեռանալու իրական պատճառը։
Իր գրառումն էր արել նաև WhatsApp մեսինջերի պատասխանատու Քրիս Դենիելը։
Մարտի 13-ին ամբողջ աշխարհից Ֆեյսբուքի, Ինսթագրամի և WhatsApp-ի օգտատերերը բողոքել էին, որ սոցցանցերի աշխատանքում խափանում է տեղի ունեցել։ «Ֆեյսբուք. ընկերության ներկայացուցչի խոսքով, որին պատկանում են բոլոր ռեսուրսները, անսարքությունը կապված չի եղել DdoS հարձակման հետ։