Մարզպետը՝ Ավշարի դպրոցի տնօրենի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր չհայտարարված այցով Արարատի մարզի Ռանչպար գյուղում էր, որտեղ գյուղացիները մի շարք խնդիրներ ներկայացրեցին նրան, մասնավորապես արոտավայր չունենալու, գյուղի գազիֆիկացման և խմելու ջրի հարցերը։
Սրանից բացի վարչապետին մոտեցավ մի կին և բարձրացրեց մարզի Ավշար համայնքի միջնակարգ դպրոց հարցը, որտեղ արդեն հինգ օր է դասադուլ է։
Փաշինյանին միացած Արարատի մարզպետը, լսելով կնոջ ներկայացրած բողոքները, փորձեց ինքը բացատրություն տալ խնդրի մասին։
«Պարոն վարչապետ, դպրոցի խորհրդի կողմից նոր տնօրեն է ընտրվել: Տնօրենն ընտրվել է 7 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Առաջին օրը ուսմասվարի հետ կապված ներքին խնդիրներ են առաջացել` աշխատելու-չաշխատելու հետ կապված: Այսօր սակայն ծնողները, դպրոցի աշխատակիցներն ասում են, որ այդ տնօրենը պետք է չաշխատի: Բայց այս հարցն ամեն ինչով օրինական է լուծվում»,- ասաց մարզպետը:
Բողոքող տիկինն էլ արձագանքեց. «Չկա այդպիսի բան, նորանշանակ տնօրենը դպրոց է եկել ուղղորդված և իր հետ դպրոց է բերել նոր ուսմասվարի, ով մարզպետի հետ ունի բարեկամական կապ։ Նա մարզպետի մորաքրոջ հարսն է»։
Մարզպետը ընդհատեց. «Դե վերջացրեք էլի, արդեն էս 10-րդ մորաքրոջ հարսն է: Ինչ լինում ա, մորաքրոջ հարսն է: Ում անունը որ շոշափվում է իրոք իմ մորաքրոջ հարսն է, բայց ոչ մի փոփոխություն, ոչ մի ներկայացում չի եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը չհայտարարված այց է կատարում գյուղերից մեկը (լրացվում է)
- Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել. մարզպետարան