Արփինե Հովհաննիսյանի հորդորը՝ ԿԲ նախագահին. Կոչ արեք Ձեր աշխատակիցներին՝ հանգիստ նստեն տեղները
ԱԺ նախկին փոխնախագահ-ԿԲ հեռակա բանավեճը շարունակվում է։ ԿԲ-ի տարածած հայտարարությունից հետո Արփինե Հովհաննիսյանը հորդորով դիմել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին։
«Այս հայտարարությամբ ԿԲ-ը ըստ էության, հաստատել է իմ ասածը:
Աշխատանքային խմբի ստեղծումից տասնհինգ օր անց «կոնվեցիայախեղդ» հայտարարություն հրապարակելով եւ դրանք, Կենտրոնական բանկի շարքային աշխատակիցների մեկնաբանություններով համեմված, տարածելով՝ Կենտրոնական բանկը փորձում էր «անկախ» պատասխան ներկայացնել իմ այսօրվա հրապարակմանը։
Եվս մեկ անգամ վերահաստատում եմ՝ այն ինչ ասել եմ` չենք պնդել, որ չկա առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտ, սակայն դեմ ենք ինստիտուտը արդի իշխանությունների համար մուտացիայի ենթարկելուն:
Մեզ համար նվազագույնը զարմանալի է, որ Կենտրոնական բանկի հետազոտությունները «Google» որոնողական համակարգի առաջին բերած աղբյուրի խորությունը չեն գերազանցում։
Ինչ գրել եմ, ինչպես նաև տասնապատիկ շատ դիտարկումներս կներկայացնեմ առաջիկա վերլուծության մեջ:
Ու այս պարագայում չի փրկում նաև այսօրվա հայտարարությունը, որովհետև միայն կոնվեցիաների անունը վկայակոչելը չի նշանակում, որ հայտարարությունը արժեքավոր եւ հիմնավորված է։ Հատկապես, որ դրանք ոչ ոք չէր վիճարկել:
Կենտրոնական բանկը ավելի լավ է զբաղվի նրանով ինչով մասնագիտացված է՝ փողերի լվացման, ահաբեկչության ֆինասնավորման դեմ պայքարով, ոչ թե «non-conviction based forfeiture»-ի մասին իր աշխատակիցների ընկալումները տարածելով։
Այդ իսկ պատճառով հորդոր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝
Հ.Գ. Նախ կոչ արեք Ձեր աշխատակիցներին՝ հանգիստ նստեն տեղները, ոչ թե մի կողմից մասնագիտական պատասխանների մասին հորջորջեն, մյուս կողմից կոռեկտության, ծառայամտության և ամբոխահաճության վերաբերյալ քաղաքական հայտարարություններ տարածեն։ Բան ունեիք ասելու հայտարարության մեջ զետեղեիք: Մեկնաբանությունում կարդացեք` ձեր հայտարարության մասնագիտական մեկնաբանությունը:
Հ.Գ.2 Պարոն Ջավադյանին հրավիրում եմ հրապարակային բանավեճի` քննարկելու ոչ թե առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը, կամ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆիանսավորման դեմ պայքարի կոնվենցիոն հիմքերը, այլ ՖԴԿ-ի կողմից ներկայացված հայեցակարգը և դրույթ առ դրույթ համոզվելու, թե ինչքան թյուր ու թերի է իր կողմից ղեկավարած հանձնաժողովի հաստատած փաստաթուղթը։ Իմ խնդիրը ինստիտուտը չի այլ Ձեր պատրաստած փաստաթուղթը»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ն արձագանքում է Արփինե Հովհաննիսյանին
- Արփինե Հովհաննիսյան. Կենտրոնական բանկը ռումբ է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան