Բաքվում հայտարարել են՝ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին հոգեկան խնդիրներ ունի
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովը տարածել է հայտարարություն՝ Հայաստանի պետական սահմանը հատած ադրբեջանցու մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, 1986 թ. ծնված Էլվին Իբրահիմովը Ղազախի շրջանի Յուհարի գյուղի բնակիչ է, իբր մոլորվել է ու գնացել հակառակ՝ Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի ուղղությամբ։
Նշվում է, որ նա ստացել է վնասվածքներ, միջազգային կազմակերպությունը հաստատել է նրա վնասազերծման փաստը։ Ըստ հանձնաժողովի տեղեկատվության՝ ադրբեջանցի տղամարդը գրանցված է եղել Ղազախի հոգեբուժական շրջանային հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վնասազերծած սահմանախախտի կյանքին վտանգ չի սպառնում։
ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։
Հարակից հրապարակումներ`
- Վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
- Թուրք սահմանախախտ տղան զբոսնել է մայրաքաղաք Երևանում. Էրմենիհաբեր
- Սահմանը հատած թուրք անչափահասի հայրը մտադիր է կրկին Երևան վերադառնալ
- ԼՂՀ-ն Ադրբեջանին է հանձնել ԼՂՀ սահմանը հատած անչափահաս քաղաքացուն
- ԼՂՀ-ն ադրբեջանական կողմին կփոխանցի ԼՂՀ սահմանը հատած Ադրբեջանի անչափահաս բնակչին
- Սահմանը հատած քաղաքացու ճակատագիրը մնում է անորոշ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան