Շվեդ աշակերտուհուն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի
Սկանդինավյան քաղաքական գործիչները շվեդ 16-ամյա աշակերտուհի Գրետա Տունբերգին առաջադրել են խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի գլոբալ տաքացման դեմ պայքարում նրա ներդման համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին գրում է Aftonbladet-ը։
«Մեծ պատիվ է և հաճելի առաջադրված լինել նման կարևոր մրցանակաբաշխությանը։ Դա անհնարին է և մի քիչ տարօրինակ»,- ասել է Գրետան։
Որպես նախաձեռնողներ հանդես են եղել քաղաքական գործիչներ Յանս Հոլմն ու Հոկան Սվենելինգը, որոնք խորհրդարանում ներկայացնում են Ձախ կուսակցությունը, նաև նորվեգացի մի շարք քաղաքական գործիչներ։
Երիտասարդ շվեդուհին ԶՄԼ-ների ուշադրությունն է գրվել, երբ 2018 թ. օգոստոսին միայնակ սկսել էր «դպրոցական գործադուլ» Ստոկհոլմում խորհրդարանի շենքի առջև։ Նա հայտարարել է, որ չի հաճախի դպրոց, քանի դեռ շվեդ քաղաքական գործիչները չեն սկսի իրականացնել վնասակար արտանետումների նվազեցման վերաբերյալ Փարիզի պայմանագրի պայմանները։
Գրետա Տուրնբերգին հրավիրել էին ելույթ ունենալ կլիմայի հարցերով ՄԱԿ-ի գագաթաժողովին և Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Նա ոգեշնչել է ամբողջ Եվրոպայից հազարավոր դպրոցականների հետևել նրա օրինական, որպեսզի ուշադրություն հրավիրեն կլիմայի փոփոխության խնդիրներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները