Ուկրաինան հնարավոր է տուգանվի «Եվրատեսիլին» չմասնակցելու համար
Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Գուդմանը հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2019»-ից հետո կլուծեն այն հարցը, թե արդյոք պետք է Ուկրաինային տուգանեն երգի միջազգային մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար։ Երբ Գուդմանին հարցրել են Ուկրաինայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին, նա ընդգծել է, որ ներկա պահին կազմակերպիչները կենտրոնացած են մրցույթի կազմակերպման վրա։
«Որևէ հետագա որոշում, որը կվերաբերի Ուկրաինայի Ազգային հանրային հեռուստաընկերության չմասնակցելուն, կընդունվի մրցույթից հետո»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է Գուդմանը։
Նա նշել է, որ տուգանքի մասին որոշում կընդունվի ռեֆերենտ խմբի հետ համատեղ քննարումներից հետո։ Միաժամանակ Գուդմանը հույս է հայտնել, որ մայիսին Թել-Ավիվում հանդես կգան մրցույթի բոլոր երկրների ներկայացուցիչները։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է չորս տասնյակից ավելի պետություն, այդ թվում նաև Հայաստանը։ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին