Նախագահը ստորագրել է աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման մասին օրենքը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 15-ին ստորագրել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռնել մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թ.-ի մայիսի 1-ը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ արտահերթում ամբողջությամբ ընդունվեցին ներկայացված օրինագծերը
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկած երկու օրինագծերը
- Աջ ղեկով մեքենաների ժամկետի երկարաձգում մայիսից հետո չի լինելու