«Իդաի» ցիկլոնի հետևանքով 24 մարդ է զոհվել
Զիմբաբվեի արևելյան հատվածում «Իդայ» անունով ցիկլոնի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել։ Եվս 40 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, փոթորիկը ավերել է տներ, կամուրջներ, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման խափանում։
Վերջին տվյալների համաձայն, 100 մարդ համարվում է անհետ կորած։ Աղբյուրը հիշեցնում է, որ ցիկլոնը նախօրեին ավերածություններ էր գործել Մոզամբիկի կենտրոնական հատվածում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան