Լևոն Գալստյան. Մրցութային հանձնաժողովը հանդիպել է Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներից 14-ի հետ
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովն արդեն հանդիպել է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար դիմած թեկնածուներից 14 հետ։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնի համար հայտ է ներկայացրել 30 թեկնածու, այս ընթացքում որևէ մեկը չի հրաժարվել հետագա պայքարից։
Հանձնաժողովի քարտուղար, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Լևոն Գալստյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հանդիպումների արդյունքում հանձնաժողովի անդամների տպավորությունները շատ լավն են։
«Հետաքրքիր մասնակիցներ կան։ Նրանցից շատերը փորձագիտական բարձր մակարդակով ներկայացնում են իրենց տեսլականը»,-կարծիք հայտնեց նա։
Հիշեցնենք, որ մասնակիցների աննախադեպ մեծ թվի պատճառով մրցույթի ժամկետը երկարաձգվել է մինչև այս ամսվա վերջ։
«Ուզում ենք բոլորի հետ հանդիպել, բոլորին լսել, հնարավորություն տալ՝ առավելագույնս ներկայացնելու իրենց ծրագրերը, պատկերացումները ռադիոյի կառավարման, բովանդակության, ծրագրային քաղաքականության հարցերի շուրջ»,-ասաց նա։
Կազմվել է ժամանակացույց, երեքշաբթի օրվանից կմեկնարկեն հանդիպումները մյուս դիմողների հետ։
Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար դիմել են
1. Ստեփան Զաքարյան
2. Արթուր Իսպիրյան
3. Լավրենտի Միրզոյան
4. Ալեքսանդր Սայադյան
5. Գարեգին Խումարյան
6. Հայկ Հովհաննիսյան
7. Դիանա Հարությունյան
8. Դավիթ Սարգսյան
9. Մարինա Թագակչյան
10. Հռիփսիմե Հովհաննիսյան
11. Գրիգոր Նազարյան
12. Իրինա Բարսեղյան
13. Լուսինե Քոչարյան
14. Վահե Հայրապետյան
15. Տիգրան Հարությունյան
16. Վարդգես Ավետիսյան
17. Մհեր Մարգարյան
18. Հովհաննես Թովմասյան
19. Լիլիթ Մելքոնյան
20. Արման Գալոյան
21. Վրույր Թադևոսյան
22. Մամիկոն Չատինյան
23. Ռուբեն Շահինյան
24. Զարուհի Հովհաննիսյան
25. Դավիթ Մաթոսյան
26. Տիգրան Ռշտունի
27. Անուշ Դաշտենց
28. Հռիփսիմե Առաքելյան
29. Ռուբիկ Հակոբյան
30. Մանվել Մկրտչյան։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Գալստյան. Եթե հարկ լինի, Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներին նաև հարցեր կտան
- «Ժողովուրդ». Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար պայքարն ընթանալու է երկու թեկնածուների միջև
- Տիգրան Հարությունյանը առաջադրվել է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար
- Մարկ Գրիգորյանը հեռացել է տնօրենի պաշտոնից
- Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը