Դրական է, որ քաղաքը սկսել են տեսքի բերել. Հաղթանակ Շահումյան
ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը դրական է վերաբերում մայրաքաղաքի կենտրոնում կատարվող աշխատանքներին, որոնք առավել համահունչ կլինեն Երևանի ճարտարապետական սկզբունքներին։
«Քաղաքը, իհարկե, պետք է տեսքի բերվի, ժամանակին արված բաներ կան, որոնք քաղաքի գլխավոր հատակագծին, ճարտարապետական սկզբունքներին դեմ են»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հաղթանակ Շահումյանը՝ անդրադառնալով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժմանը։
«Օրինակ, օպերայի այգին անձեռնմխելի տարածք է, ինչպես գլխավոր կոթողները, մշակութային միջավայրը։ 70-ականներին, երբ որ կարիք կար այդ տարածքում հանրային զուգարան ունենալու, քանի որ ժողովրդի հոսքն այնտեղ շատ էր, այն ժամանակ ստորգետնյա արեցին, որպեսզի ճարտարապետական միջավայրը չխախտվի, հիմա այդ նույն ստորգետնյա զուգարանի վրա սրճարան են սարքել։ Ես զարմանում եմ, որ կիսագրագետ մեկնաբանություններ են արվում, հենց թեկուզ հեռուստատեսությամբ և ասում՝ խոսք ենք տվել դրա համար ենք քանդում, այստեղ խոսք տալու կամ նախընտրական խոստումների հենքով քանդելը պատճառաբանում չէ։ Այլ հարց է, երբ արվում է մասնագետների մասնագիտական կարծիքից և քաղաքի շահից ելնելով»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքի շենքերի վրա կառուցված մանսարդներն ու շենքերի նախկին տեսքը վերադարձնելուն՝ նկարիչն ասաց. «Կառուցապատումներ կան, որ իսկապես արտառոց են ու պետք է վերանայվի, մանավանդ երբ դրանք արվել են օրենքի խախտումով։ Բայց եթե կառուցապատումներ կան, որոնք իսկապես արվել են օրենքով նախագծած կարգով, միջոցներ են ծախսել, ուղղակի շտապ էմոցիոնալ ֆոնի վրա պետք չէ քանդել, դրանց խնդիրը պետք է այլ կերպ լուծվի»։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում արդեն մի քանի օր է սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում, որից հետո բարեկարգվելու և կանաչապատվելու է։
Հարակից հրապարակումներ`
- Բնապահպան. Երևանը պետք է ազատել այս ագրեսիվ ու քաղցկեղածին վիճակից
- Օպերայի տարածքում ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են
- Օպերան մեր առաջնահերթությունն է, կանդրադառնանք նաև մյուս զբոսայգիների սրճարաններին. Վիկտոր Մնացականյան
- Քաղաքապետարան. Օպերայի սրճարանները ապամոնտաժելուց հետո տարածքը բարեկարգվելու է
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանություն Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկվածների հարցով
- Գնանք՝ քաղաքապետի հետ էլ քննարկենք, հասկանանք. իրավիճակը Օպերայի տարածքում
- Արդարադատությունը բոլորի համար