Louis Vuitton-ը ներողություն է խնդրել Մայքլ Ջեքսոնին նվիրված հավաքածուի համար
Louis Vuitton նորաձևության տունը ափսոսանք է հայտնել Մայքլ Ջեքսոնի կոստյումների մոտիվներով հավաքածուի ցուցադրության կապակցությամբ: Պատճառը Ջեքսոնի մասին աղմկահարույց «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմն է:
Ռիա նովոստին գրում է, որ Louis Vuitton-ի դեֆիլեն կայացել է Փարիզում հունվարի կեսերին: Հավաքածուն պատրաստել է Վիրջիլ Աբլոն՝ աֆրոամերիկացի, ով զբաղեցնում է բրենդի տղամարդկանց հագուստի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Louis Vuitton-ի հայտարարության մեջ ասվում է, որ վավերագրական ֆիլմը մեծ ցավ է պատճառել ընկերությանը: Նաև նշվում է, որ հավաքածուն պատրաստելիս չեն իմացել ֆիլմի մասին: Հավաքածուն ներկայացվել է ֆիլմից մեկ շաբաթ առաջ:
Հարակից հրապարակումներ`
- WikiLeaks ներկայացրել է Մայքլ Ջեքսոնի վերաբերյալ ՀԴԲ-ի հետաքննությունը
- Դրեյքը հրաժարվել է Մայքլ Ջեքսոնի հետ համատեղ երգից
- Լոնդոնում ապամոնտաժել են Մայքլ Ջեքսոնի արձանը
- Կանադական երեք ռադիոկայան հրաժարվել են Մայքլ Ջեքսոնի երգերից
- BBC-ին Մայքլ Ջեքսոնի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում
- Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլար է պահանջում հեռուստաալիքից