Օպերայի տարածքում ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են
Այսօր առավոտից Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են։ Տարածքում բողոքի ակցիաներ չկան։
Օպերայի տարածքում էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ ապամոնտաժված գույքին։
«Մեզ հետ կապվել են տարբեր բարեգործական կազմակերպություններ։ Մասնավորապես Արցախում տարբեր տուրիստական արահետներ և կամուրջներ են պատրաստվում, այնտեղից կգան կնայեն, տեսնեն որքանով է համապատասխանում, և կտանեն։ Որոշներն էլ տեղավորելու ենք «Երևան տրանս» ՓԲԸ-ին պատկանող տարածքում, որոշները՝ «Կենտրոն կանաչապատման պոմպակայանում»։ Սպասքից որոշ մաս էլ մանկապարտեզի ու մանկատան համար կտանեն։ Ամեն ինչ գույքագրվելու է»,- ասաց նա։