Ոստիկանները արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ մի քանի հազարից բաղկացած մարդկանց շարասյունը շարժվում է Փարիզի փողոցներով։ Մարդիկ տրամադրված են մարտական, քան նախկին ակցիաների ժամանակ։
Այսպիսով՝ փողոցներից մեկում ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների արգելապատնեշը, ինչի հետևանքով իրավապահ մարմինները նրանց նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել:
Այս պահին ցույցերը շարունակվում են: Որոշ քաղաքացիներ սկսել են այրել աղբամանները, պայթեցնում են ճայթուկներ և այրում ֆայերներ:
Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիաները սկսվել են դեռ նախորդ տարվա նոյեմբերից, երբ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին:
Հարակից հրապարակումներ`
- «Դեղին ժիլետները» վերսկսել են բողոքի ակցիան
- Ֆրանսիան կարող է հանրաքվե անցկացնել «դեղին ժիլետների» պահանջներով
- «Դեղին ժիլետները» կրկին փողոց են դուրս եկել՝ այս անգամ այլ նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան