Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա
ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում վիրավորված հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է
- Սիրիայում հայ ականազերծողներից մեկը վիրավորվել է
- Սիրիա ուղարկված հայկական խումբն ականազերծել է 10 հազար քմ-ից ավելի տարածք
- Սիրիացի սակրավորները սկսել են Հալեպի ականազերծումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին