Ոչ մի արտոնյալ չի լինելու. Ավինյան
«Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է Օպերայի տարածքում ընթացող գործողություններին», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ դա ընդհանուր թիմային որոշում է, և հասարակության արձագանքը նույնպես շատ ադեկվատ է. «Համոզված եմ, որ նմանատիպ քաղաքականությունը պետք է շարունակական լինի քաղաքապետարանի կողմից, որովհետև խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի` Երևանի ամենակենտրոնի մասին։ Եվ այս հարցում ոչ մի արտոնյալ չի լինելու»։
Ինչ վերաբերում է հարցին, թե Հարկային օրենսգրքի փաթեթը ե՞րբ կհասնի խորհրդարան, վարչապետն ասաց. «Փաթեթը բավականին ծավալուն է, շատ հարցեր են արծարծվում այդ փաթեթում, հետևաբար դրա վերաբերյալ խոսակցությունները և քննարկումները շարունակական են։ Հարկային օրենսգրքի վերաբերյալ Կառավարության ներսում եղել են շատ քննարկումներ, և ես չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն նաև ԱԺ-ում։ Համոզված եմ, որ կոնսենսուսային որոշում կլինի»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև գազի գնի շուրջ բանակցություններից, ինչի ի պատասխան փոխվարչապետն ասաց. «Գազի գնի շուրջ բանակցությունները կառավարության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջև շարունակվում են։ Հենց նոր տեղեկատվության ունենանք՝ կկիսվենք հասարակության հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում