Դատարանն այսօր կքննի «Լիդիան»-ի հայցն ընդդեմ տեսչական մարմնի
Վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ այսօր կքննի «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի։
Ընկերությունը դատարան էր դիմել նախորդ տարվա նոյեմբերի 29-ին։ Այս տարվա մարտի 18-ին նշանակվել է դատական գործով նախնական նիստը։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 27.08.2018թ.-ի թիվ 30-Ա որոշումը։
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել էր ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը։
Տեսչական մարմնի ղեկավարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու և սահմանված կարգով ընթացք տալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Եթե «Լիդիան Արմենիան» դիմի արբիտրաժ և հաղթի, «ներդրումներ խրախուսող» կառավարությունից ՀՀ բյուջեի 50%-ի չափով փոխհատուցում կստանա. Ա. Հովհաննիսյան
- Լիդիանը հնարավորություն է ստացել իրականացնել ձմեռացման աշխատանքներ Ամուլսարում
- «Լիդիան Արմենիա»-ին հանձնարարվել է ձեռնպահ մնալ ընդերքօգտագործման որևէ գործողություն կատարելուց
- ««Լիդիան Արմենիան» որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ»
- «Լիդիան Արմենիա»-ն իր գույքը հափշտակողներին գտնելու համար դիմել է ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան