Ցանկացած քաղաքացի, որը գործունեություն է ծավալում այս երկրում, պետք է հարկ վճարի. Կարեն Վարդանյան
«Ցանկացած քաղաքացի, որը գործունեություն է ծավալում այս երկրում, պետք է հարկ վճարի»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն՝ անդրադառնալով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե Youtube-ից շահույթ ստացողները հնարավոր է, որ հարկվեն:
Նրա խոսքով՝ եթե ցանկանում են պետությունը, տնտեսությունը զարգացնել, ապա պետք է հարկեր վճարեն. «Քաղաքացիության կարևոր էլեմենտներից մեկն այն է, որ աշխատող քաղաքացին հարկ է վճարում, որ երկիրը շեն լինի, իսկ եթե չի հարկվում, ուրեմն նա քաղաքացի չէ: Եթե մարդը չի ցանկանում վճարել, ուրեմն թող դիմի պատկան մարմիններին՝ իրեն անմեղսունակ ճանաչեն, որ որևէ պարտավորություն չունենա»:
Միաժամանակ նա նշեց, որ պետք է արդար հարկման մեխանիզմներ ներդնել, որ այնպես չստացվի՝ մեկը նույնչափ եկամուտի դեպքում ավելի շատ հարկ վճարի, մյուսն՝ ավելի քիչ:
«Օրինակ, աշխտանքային պայմանագրով մեր միության աշխատողների ամսական աշխատավարձը 400 հազար դրամ է, սակայն եկամտահարկ վճարելուց հետո նրանք ստանում են 300 հազար դրամ: Հիմա ինչու այն տաքսիստը, որի եկամուտը ամսական կազմում է 300-400 հազար դրամ, պետք է ընդամենը ամսական 12 հազար դրամ հարկ վճարի: Բնականաբար, դա անարդարացի է և պետք է այս հարցերին ուշադրություն դարձնել»,- ընդգծեց ԻՏՁՄ-ի տնօրենը:
Ըստ Կարեն Վարդանյանի՝ նույնը վերաբերում է երգիչներին: Նրա խոսքով՝ երգիչները բոլորի նման եկամտահարկ պետք է վճարեն, իհարկե, ըստ նրա, նրանց դեպքում, պետք է որոշ ծախսեր հանել, քանի որ երաժիշտները համերգների ժամանակ մեծ գումարներ են տրամադրում սարքավորումների համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան