Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական տարվա առաջիկա երկու համերգներն են` «Տիգրան Մանսուրյանը Չարենցի հետ» (մարտի 21) և «Տիգրան Մանսուրյանն Ավետիք Իսահակյանի հետ» (մարտի 26): Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը։
«Այս համերգների միջոցով ցույց ենք տալու մեր պոետների հետ կապված հսկա աշխատանքը՝ մեծ կոմպոզիտոր Մանսուրյանի կողմից։ Մաեստրոյի կողմից միշտ նպատակ է եղել հայ պոեզիան երաժշտության միջոցով մեր ունկնդիրներին ներկայացնելը։ Սա կլինի սկիզը, որոնք հետագայում կներկայացվեն նաև Հայաստանի սահմաններից դուրս»,- ասաց Մլքեյանը։
Ասուլիսին ներկա կոմպոզիտոր Մանսուրյանն էլ պատմեց, որ արդեն քանի տարի է պատրաստվում է այս երկու համերգներին, որ ամբողջ մի երեկո անցկացնի միայն Չարենցի, և ամբողջ մի երեկո՝ միայն Իսահակյանի հետ։
«Անշուշտ հայ դասականների հետ էլի ունեմ կապեր՝ Համո Սահյան, Հովհաննես Թումանյան, միջնադարյան պոեզիա, բայց այս երկու հեղինակները, որ մեր քաղաքում քայլել են, ինձ համար շատ կարևոր է հենց այդ նույն քաղաքում իրենց նվիրված համերգներ ունենալ»,- ասաց կոմպոզիտորը։
Մանսուրյանի խոսքով, մեր երաժշտության մեջ բաց կար, բարձրագույն պոեզիան երգելու առումով:
Հիշեցնենք, որ Տիգրան Մանսուրյանի հոբելյանական տարվա առաջին համերգը եղել է հունվարի 27-ին՝ Լոս Անջելեսի «Զիփեր հոլ» դահլիճում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյան. Այս ֆիլմն իրապես ես եմ
- «Մաեստրո Մանսուրյանի» և երևանյան պրեմիերայի մասին
- Տիգրան Մանսուրյանի այցելությունն Անթիլիասի Մայրավանք
- Արամ Առաջինը պարգևատրել է Տիգրան Մանսուրյանին
- Տիգրան Մանսուրյան. Ես երբեք իմ անցյալի որևէ էջի, դրվագի չեմ դավաճանել
- Արամ Առաջինն ընդունել է Տիգրան Մանսուրյանին
- Ամենացանկալի մաղթանքն իմ կնոջից կուզեի լսել. Մանսուրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան