Պորոշենկոն խոստացել է ընտրություններից հետո վերադարձնել Ղրիմը
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խոստացել է անել հնարավորը՝ Ղրիմը վերադարձնելու համար` « նախագահական ընտրություններից անմիջապես հետո»։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։
Նա հայտարարել է, որ Կիևը «երբեք չի գնա որևէ գաղտնի պայմանավորվածությունների»:
«Եվ Ղրիմը վերադարձվելու է Ուկրաինա: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա հնարավորինս շուտ կատարվի, անմիջապես նախագահական ընտրություններից հետո», - ասել է Պորոշենկոն:
Ավելի վաղ Պորոշենկոն ասել էր, որ հնարավոր է առաջընթաց Դոնբասում խաղաղապահների տեղակայման հարցում՝ երկրում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, որը տեղի է ունենալու մարտի 31-ին։
Նշվում է, որ 2014 թ. մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են