Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Վերաքննիչի որոշումը կբողոքարկենք
«Եթե կա քրեական գործ, պետք է լինի նաև տուժող»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մհեր Արղամանյանի, մերժել է ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով տուժող ճանաչելը մերժելու որոշումների դեմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից բերված բողոքը:
Փաստաբանն ասաց՝ վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում։
«Ամեն կերպ պայքարել գործով տուժողի կարգավիճակ չտալու համար, մեր համոզմամբ, խոսում է այն մասին, որ գործը որևէ մեկին չի հետաքրքրում և այդ գործով պետությունը որևէ բացահայտում անելու նպատակ չունի»,-ասաց Խուդոյանը։
Պաշտպանը նշեց, դատական նիստի ընթացքում ընթերցվել են գաղտնալսված խոսակցությունների այն հատվածները, որոնք վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին ու հիմք են, որ նա ճանաչվի տուժող։
«Անպայման բողոքարկելու ենք, սակայն հարցն այն է, թե որ արտյանի դատարան ենք դիմելու։
Վճռաբեկ դատարանն ապացուցել է, որ այն արդյունավետ ատյան չէ։ Եթե այն արդարադատություն իրականացնելու նպատակ ունի, ապա առ այսօր մեր բողոքները քննության առած կլիներ։ Իսկ մենք տեսել ենք այդ տարբերակված մոտեցումը»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ դատարանը շուտ արձագանքում է դատախազության դիմումին, իսկ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքներին՝ երկու ամիս 20 օր անց դեռ չի արձագանքել։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը
- Այսօր վերաքննիչ դատարանը կքննի Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ բողոքը
- Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան