«Մնաս բարով, լուսավոր, բարի աղջիկ». գործընկերները՝ Յուլիա Նաչալովայի մասին
Երգչուհի Յուլյա Նաչալովայի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 21-ին, Տրոեկուրովյան գերեզմանատանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երգչուհու PR-տնօրեն Աննա Իսաևան։
Նշենք, որ երգչուհին մահացել է մարտի 16-ին Մոսկվայի կլինիկաներից մեկում։ Նաչալովայի հայրը՝ կոմպոզիտոր Վիկտոր Նաչալովը հատնել է, որ դուստրը մահացել է սրտի կանգից՝ արյան վարակի հետևանքով։
Նաչալովան հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 8-ին։ Նշվում էր, որ երգչուհու արյան մեջ կտրուկ բարձրացել էր շաքարի մակարդակը: Հիվանդանոց տեղափոխվելուց երկու օր անց երգչուհուն միացրել էին թոքերի արհեստական շնչառության սարքին, և նա արհեստական կոմայի մեջ էր հայտնվել։ Մարտի 16-ին վիրահատել էին նրա ոտքը, սակայն նրա սիրտը չդիմացավ։ Ժամեր անց Յուլիա Նաչալովան մահացել է։ Նա 38 տարեկան էր։
Յուլյա Նաչալովան ծնվել է 1981 թվականի հունվարի 31-ին Վորոնեժում, պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում։
Երգչուհու մահը ցնցել է բոլորին՝ հարազատներին, գործընկերներին, երկրպագուներին։ Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները սոցցանցերում իրենց ցավակցություններն են հայտնում երգչուհու հարազատներին։ Նրանք գրում են, որ հույս ունեին՝ Նաչալովան կապաքինվի...
«Քանի քեզ հիշում և սիրում են, դու անմահ ես: Մնաս բարով, լուսավոր, բարի և տաղանդավոր աղջիկ»,- Instagram-ում գրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան:
«Օրեր առաջ միասին նկարահանվում էինք, ծիծաղում։ Խոսքեր չկան»,- գրել է հեռուսահաղորդավար Մաքսիմ Գալկինը՝ հավելելով, որ Նաչալովան լուսավոր ու տաղանդավոր մարդ էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան