Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» և «Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմապերպությունների տնօրենների վերաբերյալ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրերը քննարկվել են մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցությունների ընթացքում:
Մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ տեղի ունեցած քննարկումների արդյունքում վերը նշված դպրոցների տնօրենները զբաղեցված պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում են ներկայացրել մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և վերջինիս համապատասխան որոշումներով ազատվել զբաղեցրած պաշտոններից: