Բողոքի ակցիա. «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-ները»
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխության հետևանքով գազավորված ըմպելիքների թանկացման դեմ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում։
Մասնակից արտադրողներն ահազանգում են՝ փոփոխությունը հանգեցնելու է իրենց ընկերությունների փակմանը, ինչի հետևանքով տուժելու են սպառողները, դրանց աշխատակիցները, ձեռնարկատերերը։
«Ես ասել եմ, ասում եմ ու կասեմ՝ «Հայ կոլա»-ն կանգնած է փակման եզրին։ Կարծես հատուկ է արվում, որ մեր կազմակերպության պես կազմակերպությունները չկարողանան ուղղակի կատարել իրենց գործառույթները՝ վաճառքը, հարկերի վճարումը, աշխատակիցների նկատմամաբ պարտականությունները։ Ինձ համար հանելուկ է, թե ինչո՞ւ է նման բան արվում»,-հայտարարեց «Հայ Կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը։
Նրա խոսքով, դա չի հանգեցնելու տնտեսության զարգացման, այլ կբերի շուկայի մոնոպոլիզացմանը։
Մասնակիցները վանկարկում են «ոչ մոնոպոլիզացմանը», նաև բերել են ցուցապաստառներ, որոնց վրա գրված են «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-ները», «Ֆիննախ՝ սաբոտաժի կենտրոն», «Ո՞վ է այս ակցիզի պատվիրատուն», «Կառավարությունը սպանում է «Հայ Կոլա»-ին»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆիննախ. Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են
- Բաբկեն Թունյան. Փոփոփությունը փոքր և միջին բիզնեսի վրա բացասաբար է ազդելու
- «Ժամանակ». Մնում է, որ կառավարությունը ակցիզային հարկ սահմանի նաև կաթնամթերքի և հացի վրա
- Պիպոյանն ահազանգում է՝ գազավորված ըմպելիքների հարկումը միայն բացասական հետևանքներ է ունենալու
- Հարկային օրենսգրքի «բարեփոխումներով» առաջարկվում է ակցիզային հարկի զգալի բարձրացում. Մանե Թանդիլյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան