Նոր Զելանդիայում տուժածների ու զոհերի ընտանիքների համար հավաքվել է ավելի քան 5 մլն դոլար
Givealittle և LaunchGood բարեգործական հիմնադրամները ընդհանուր առմամբ 5 միլիոն դոլար են հավաքել (ավելի քան 7,7 միլիոն նորզելանդական դոլար) Նոր Զելանդիայում ահաբեկչության հետևանքով զոհերի և տուժածների ընտանիքներին օգնություն տրամադրելու համար։
Ներկա պահին Givealittle հիմնադրամին նվիրատվություն է արել 73 հազար մարդ, իսկ LaunchGood-ին` 35 հազար մարդ։
«Մենք զարմացած ենք նորզելանդացիների և ողջ աշխարհի առատաձեռնության վրա, ովքեր միջոցներ են նվիրաբերել»,- ասված է Givealittle-ի հայտարարության մեջ։
LaunchGood-ի հայտարարության մեջ էլ ասված է. «Բոլոր միջոցները կուղղվեն տուժած ընտանիքների կարճաժամկետ կարիքների համար: Նյութական ոչինչ չի կարող վերադարձնել իրենց հարազատներին, բայց մենք հուսով ենք, որ այս ձևով իրենց բեռը կթեթևացնենք»։
Աղբյուրը հայտնել է նաև, որ մարտի 14-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչի մզկիթներում 50 մարդու սպանության համար մեղադրվող Բրենթոն Թարրանթը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից։
Հարակից հրապարակումներ`
- Նոր Զելանդիայում բնակիչները հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին
- Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին
- Նոր Զելանդիայի մզկիթներում կրակահերթի հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան