Վարչապետի գրվածքից ոգեշնչված
Երկու օր է ֆեյսբուքը ալեկոծվում է՝ մեր հայրենանվեր օգտատերերը որոշել են ի ցույց դնել իրենց տաղանդը՝ կամ ի նպաստ հայրենի տնտեսության, կամ որպես մի շերեփ՝ կառավարական մեղրի տակառին։
Նկատեմ, որ ում գրառումները ընտրել ենք որպես օրինակելի օրինակ (վատ տավտալոգիա ստացվեց), տարբերվում են իրարից ոչ միայն որպես հումորիստ տաղերգուներ, այլև՝ իրենց քաղաքական նախընտրություններով։ Ավելի ճիշտ՝ ոչ նախընտրություններով (սա էլ ոչ հայեցի ստացվեց)։
Hayk Abelyan
Լոռու մարզի գյուղերից մեկում էի... Վերադարձա ծանր տպավորություններով և որոշեցի կիսվել:
Սկզբում մտածում էի ստատուս գրել, սակայն ստատուսով չէի կարող ամփոփել զգացմունքներս: Հետո որոշեցի լայվ մտնել: Բայց չէի հասցրել սափրվել, այդ պատճառով ստացվեց մի աքրոստիկոս:
ԱՔՐՈՍՏԻԿՈՍ
Բացվել է մի չքնաղ գարուն,
Ոսկե դաշտեր ներկել սիրուն,
Զորացեք միշտ աշխատելով,
Գարուն կերտեք տնով-տեղով:
Եղեք իրար հետ ներդաշնակ,
Ղեկավար չէ ոչ մի դաշնակ:
Varouj Chilinguirian
ինձ ինչ օգուտ քո պոեմը իմ անգին
Երբ շփուիլն է փափաքն ու իղձն իմ սրտին
Քայլ առ արի երթանք շփուենք միասին
Այ տեղ տուր ինձ պարապ բաժնում քո սրտին։
Աննա Քարենինա
Armen Hakobyan
ՊԵԿ-ի ղեկավարի նախնական արձագանքը վարչապետի չափածո հանձնարարականին:
--
Կուզեմ հիմի փչե զուռնեն - հարկեր հավքիմ մինչև էգուց.
Տնտեսության բըկին չոքեմ, որ մառ մզվի մինչև էգուց:
ըՍտուգումով մտնեմ քուչեն, անՀԴՄ վրես նայես՝
Դու տուգանված գիրկս ընկնես ու լաց չըլիմ մինչև էգուց:
Խելքս անխելք ոտքիդ տված՝ երթամ ընկնեմ մոլ ու մարկետ
Քո բյուջեին գինի ու հա՛ց ըլիմ դուխով իմ վարչապե՛տ
Պարգևավճար ինձ դուրս գրեմ, ու հարկերը բերեմ տաք-տաք,
Թավշյա շնչով անկոռուպցիա թռվռամ ես մինչև... չերթանք:
Ու որպեսզի հերթական մեղադրանքը ֆեյսբուքցիների վրա չծանրանա, հատուկ ավելացնում ենք այս մի գրառումը ևս.
Hrach Barkhudaryan
Հիմա՝ Լոսում, որ փողոց ես դուրս գալիս, հազարներով թիթեռ ես տեսնում, որոնք ձմեռը անցկացրել են Մեքսիկայում ու հիմա հետ են գնում Կանադա։ Դե կռահում եք, որ շատ սիրուն ա դա նայվում, հատկապես, որ երկար ժամանակ անձրևներ տեղալուց հետո սաղ սարերն ու բլուրները սովորական գաջի գույնի փոխարեն հիմա կանաչ են։
հ․գ․ այս բարի և ապաքաղական ստատուսի նպատակը խոշոր ու միջին բիզնեսմեներին Հայաստանում ինվեստիցիա անելուն դրդելն ու նպաստելն է
հ․գ․գ․ Այսուհետև, ամեն օր, ես մի ստատուս եմ նվիրելու Հայաստանում ինվեստիցիոն մթնոլորտ ստեղծելուն
Հարակից հրապարակումներ`
- Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել. մարզպետարան
- Մարզպետարանի հաղորդագրությունը «արարատցիների որոշումն է»
- Մարզպետարանին չի հետաքրքրում կոկորդիլոսներից ստացված ոչ եկամուտը, ոչ ծախսը, ոչ ձախողումը
- Ձուն է շուտ եղել, թե... կոկորդիլոսը
- «Հրապարակ». Արարատի մարզպետը գյուղապետերի դեմ արշավից հետո անցել է դպրոցի տնօրեններին
- Պոմիդորը թանկ է, … կոկորդիլոս կերեք