Մոգերինի. ԵՄ-ն չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի թերակղզում ՌԴ ընտրությունների անցկացումը
Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարություն է տարածել ԵՄ անունից՝ Ղրիմի «անեքսիայի» 5-րդ տարվա կապակցությամբ, որը լրանում է այսօր։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքից։
Հայտարարության մեջ ասվում է, որ 5 տարի է արդեն անցել Ռուսաստանի կողմից Ղրիմի ու Սևաստոպոլի անօրինական «անեքսիայից» և ԵՄ-ն հանձնառու է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
ԵՄ-ն կրկնում է, որ չի ճանաչում և շարունակում է դատապարտել միջազգային իրավունքի այս խախտումը, որը շարունակում է ուղիղ մարտահրավեր լինել միջազգային անվտանգության համար՝ ծանր հետևանքներ ունենալով միջազգային իրավունքի համար, որը պաշտպանում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը, միասնությունը և ինքնիշխանությունը:
Ասվում է, որ Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումները հանգեցրել են լարվածության մեծացմանը Կերչի նեղուցում և Ազովի ծովում ու հիշեցնում 2018թ.-ի նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում տեղի ունեցած բախումը, որի արդյունքում ՌԴ-ն բռնագրավել է Ուկրաինայի նավերն ու ձերբակալել անձնակազմին։
«ԵՄ-ն չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի թերակղզում Ռուսաստանի Դաշնության ընտրությունների անցկացումը: Թերակղզում աճող ռազմականացումը շարունակում է բացասաբար անդրադառնալ սևծովյան տարածաշրջանի անվտանգության վրա»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ՌԴ-ին Ղրիմի թերակղզու միացումից հետո մարդու իրավունքների իրավիճակն այնտեղ զգալիորեն վատթարացել է, բնակիչները ենթարկվում են հիմնական ազատությունների սիստեմատիկ սահմանափակումների, ինչպիսիք են արտահայտվելու ազատությունը, կրոնը կամ հավատը, խաղաղ հավաքների իրավունքը: Կարևորվում է իրավապաշտպան կազմակերպությունների անարգել մուտքը Ղրիմ և Սևաստոպոլ՝ կոչ անելով թերակղզում մարդու իրավունքները լիարժեք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:
Հարակից հրապարակումներ`
- Պորոշենկոն խոստացել է ընտրություններից հետո վերադարձնել Ղրիմը
- Պուտինն այսօր կայցելի Ղրիմ ու Սևաստոպոլ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները