Հունվարին հանքային ջրերի արտադրությունն աճել է 1.9 անգամ
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 1 մլն 665.4 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն ավելացել են 1.9 անգամ:
Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք կոմիտեից, 39.8%-ով աճել են աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2018թ-ի հունվարին հանրապետությունում արտադրվել է 1 մլն 343.3 հազար լիտր բնական, հանքային, չգազավորված ջուր, ապա 2019թ-ի նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 877.5 հազար լիտր: