Աշխարհի ամենաթանկ քաղաքը Եվրոպայում է
Փարիզին տրվել է աշխարհի ամենաթանկ քաղաքի տիտղոսը` Սինգապուրի և Հոնկոնգի հետ միասին, համաձայն «The Economist Intelligence Unit»-ի 2019 թ.-ի զեկույցի արդյունքների։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
«Զարմանալի չէ», որ Ֆրանսիայի մայրաքաղաքը բարձրացել է վարկանիշում, քանի որ 2003 թվականից ի վեր առաջին տասնյակում է եղել: Այդ մասին Euronews-ին հայտնել է զեկույցի հեղինակ Ռոքսանա Սլավչևան:
Այնուամենայնիվ, այն փաստը, որ քաղաքը երկու տարում 6 կետով բարձրացել է, «ոչ պակաս կարևոր» է:
Հաղորդվում է, որ դիտարկվել և համեմատվել է 93 երկրների 133 քաղաքների ավելի քան 160 ապրանքների գները` սննդամթերքի, հագուստի, տնային օգնության, տրանսպորտի, կոմունալ վճարումների։