ՊԵԿ-ը՝ մինչև դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին
Մարտի 19-ից ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը:ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են. «Մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև 2019թ. մայիսի 1-ը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ առաջիկա հինգ օրերի ընթացքում ՊԵԿ-ն առաջնահերթությունը տալու է ՀՀ սահմանային անցակետերում արդեն իսկ գտնվող տրանսպորտային միջոցներին՝ թեթևացնելով սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները:
Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մյուս բոլոր տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները կիրականացվեն հաջորդիվ` խուսափելով լրացուցիչ կուտակումներից»:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը ստորագրել է աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման մասին օրենքը
- Աջ ղեկով մեքենաների ժամկետի երկարաձգում մայիսից հետո չի լինելու