Հասարակություն 16:12 19/03/2019 Հայաստան

Ռանչպարի դարդուցավը՝ բանաստեղծությունից դուրս

Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այցով Արարատի մարզի Ռանչպար գյուղում էր։ Այցի մասին վարչապետը տեղեկացրեց իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով, որով էլ ուղիղ հեռարձակմամբ ներկայացվեց ողջ այցը։

Բացի այն, որ համայնքի բնակիչները տեսնելով Փաշինյանին սկզբում զուտ զրուցում և սելֆի էին անում, գտնվեցին այնպիսի բնակիչներ, որոնք փաստարկված ներկայացրեցին գյուղի խնդիրնրը՝ դրանց լուծում տալու ակնկալիքով։

Այնուհետև վարչապետ Փաշինյանն իր էջում կիսվեց այցից ստացած «ծանր տպավորություններով» և արդյունքում ստացված բանաստեղծությամբ։

Նշենք, որ այցի ժամանակ վարչապետին շտապեց միանալ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և ամեն կերպ փորձում էր հարթել բարձրացված խնդիրերի «սուր անկյունները»։
Քանի որ մարզպետի «համահարթեցման» այս քաղաքականությունը ակնհայտորեն ցույց էր տալիս, որ մարզպետը չի ուզում, որ վարչապետը շատ բան տեսնի, հարց առաջացավ՝ իսկ մարզպետը ինքը տեսնու՞մ է իր մարզի խնդիրները։ 

Panorama.am-ը Արարատի մարզպետարան հարց ուղղեց, թե ի՞նչ առկա խնդիրներ է ֆիքսել մարզպետը վարչապետի այցի ժամանակ։

Պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Նիկոլ Փաշինյանի հետ շրջայցի ժամանակ տարիներով կուտակված խնդիրներ են արձանագրվել: Կան տնամերձ հողամասեր, որտեղ ոռոգման ջրի խնդիր չկա, սակայն հողերն այդպես էլ մշակված չեն: Գովելի կլինի, որ գյուղացին ինքը նախաձեռնող լինի, իր հողը մշակի, բերք ստանա:

Որոշ տեղերում խմելու ջրի խնդիր կա, այսինքն՝ ջուրն արտեզյան է, Գառնու ջուրը գնում են մարդիկ: Ճանապարհների վերանորոգման խնդիրներ կան, համայնք կա, որտեղ մանկապարտեզ չկա. պետք է կառուցել: Ռանչպար, Սիս համայնքներում գազաֆիկացման խնդիրներ կան, թեև արևային մարտկոցներն էլ լավ տարբերակ են, այժմ վարկային հարմար տարբերակներ կան:
Սիսում նույնպես ավտոճանապարհի վերանորոգման խնդիր կա: Վարչապետ Փաշինյանը հանձնարարեց նախահաշիվ ներկայացնել՝ ճանապարհի վերանորոգման հետ կապված: Աշխատանքներ են տարվում արդեն այդ ուղղությամբ, համայնքի միջոցներով նախագիծ-նախահաշիվ է պատվիրվելու»։

Թե ինչպես է գյուղացին, որ աշխատանք չունի, փակելու վարկը՝ մարզպետարանից չմանրամասնեցին։ Ու ընդհանրապես՝ տպավորություն է, որ մարզպետը վարչապետի հետ գյուղացիների օնլայն հեռարձակումը չի նայել, եթե ընդամենը այսքան՝ ընդ որում ընդամենը լուծելի հարցերը ներկայացրեց։

Գուցե  Արարատի մարզից պատգամավորնե՞րն են ավելի տեղյակ մարզի խնդիրներից։
Հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին Panorama.am-ը խոսեց Ազգային ժողովում մարզը ներկայացնող պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանի և Հովիկ Աղազարյանի հետ։

Տաթևիկ Գասպարյանը թվարկեց հետևյալ խնդիրները. «Քանի որ ծնվել և մեծացել եմ գյուղում, հենց մանկուց «բախտ» եմ ունեցել առնչվել գյուղի խնդիրների հետ: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ խնդիրները բոլոր գյուղերում հիմնականում նույնն են կամ հաճախ կրկնվող, կոնկրետ Ռանչպար գյուղի մասին կկարողանամ հստակ մեկնաբանություններ անել, երբ շուտով անձամբ այցելեմ, լսեմ և տեսնեմ բնակիչների խնդիրները:

Բայց ես կխոսեմ վերջերս այցելած Գետափնյա և Արբաթ գյուղերի խնդիրների մասին: Ամենևին էլ գաղտնիք չէ, որ խնդիրները բազում են` ամենափոքրից մինչև ամենամեծ: Կցանկանայի առանձնացնել դրանցից մի քանիսը. օրինակ` Գետափնյա համայնքի բնակիչները բողոքում էին հոսանքի թույլ լինելուց: Հանդիպումից հետո ես կապ հաստատեցի Էլ. ցանցի տարածքային պատասխանատու գլխավոր ինժեների հետ և ստացա պատասխան, որ այդ խնդրի մասով ունեն պլանավորած ծրագիր, որը պետք է իրականացնեն այս ամռանը: Նաև շատ բողոքներ լսեցի «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ համագործակցությունից, մասնավորապես` գյուղի բնակիչներն ասում էին,  որ Աէրացիա թաղամասի կոյուղաջրերն անցնում են տվյալ համայնքով և տեղումների ժամանակ լցվում են փողոցները, դե իսկ գարշահոտությունն ու վնասաբեր հետևանքներն արդեն իսկ պարզ են»։

Նա շեշտեց, որ բնակիչները բողոքում էին նաև վարկերից, մանկապարտեզ չունենալուց, փողոցներում լուսավորության բացակայությունից:

«Արբաթ համայնքում բնակիչները ոռոգման ջրի խնդիր ունեն, ճանապարհներն էլ անմխիթար վիճակում են: Սակայն, այս համայնքում առաջնային է մնում դեռևս տրանսպորտի խնդիրը: Լինելով քաղաքից 5-6 կմ հեռու՝ Արբաթ համայնքը Երևանի հետ կապող անմիջական տրանսպորտ չունի: Նրանք ունեն ակտիվ ուսանողություն, բազմաթիվ աշխատակիցներ, ովքեր աշխատում են քաղաքում կամ քաղաքից են գալիս իրենց համայնք աշխատանքի»,- ասաց պատգամավորը։
Նա հավելեց, որ այս հարցը պատրաստվում է քննարկել  Տրանսպորտի և կապի նախարարության հետ և փորձել գտնել այս խնդրի լուծման հնարավոր ամենաօպտիմալ տարբերակը:

«Մարզի համայնքներում խնդիրները հիմնականում նույնն են, եթե չհաշվենք, որ որոշ գյուղեր իրենց բնակլիմայական պայմաններով և աշխարհագրական դիրքով ունեն որոշ առավելություններ»,- ասաց Հովիկ Աղազարյանը։

Այնուամենայնիվ նա առանձնացրեց երեք հիմնական հարց, որոնք ամենաառաջնային լուծում են պահանջում՝ «Ջրամատակարարում, ճանապարհներ և սոցիալական խնդիրների թիրախավորված լուծում։

«Այնպես չէ, որ այս խնդիրներից տեղեկացված չեն մարզպետը կամ մարզային մակարդակով համապատասխան իշխանությունները, բայց խնդիրների լուծումը ժամանակ է պահանջում։ Անգամ մի համայնք գնալով կարելի է ընդհանրական պատկերացում կազմել և լուծումներ գտնել մյուս համայնքների համար էլ»,- հավելեց նա։

Դե ինչ՝ ինչն է շատ՝ ժամանակը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}