Ֆիլիպինների ափին հայտնված անկած կետի ստամոքսում եղել է 40կգ պլաստիկ
Ֆիլիպինների ափին հայտնված կետը անկել էր «ստամոքսային ցնցումից»՝ 40կգ պլաստիկ տոպրակներ կուլ տալուց հետո։ Այս մասին տեղեկանում ենք The Guardian-ից։
«D'Bone Collector» թանգարանի աշխատակիցները հայտնաբերել էին կետին մարտի սկզբին։
Թանգարանը ֆեյսբուքի էջում հայտնել է, որ կենդանին «լցված» էր այնքան պլաստիկով, որ «երբևէ չէին տեսել»՝ տեսածն էլ անվանելով սարսափելի։
Կետի ստամոքսում եղել է 40կգ պլաստիկ՝ 16 բրնձի պարկ, գնումների տոպրակներ։ Թանգարանը հայտնել է, որ կենդանու ստամոքսում հայտնաբերված իրերի ողջ ցանկը կհրապարակի առաջիկա օրերին։
Պլաստիկի օգտագործումն ու նետումը խնդիր է հատկապես Արևելյան Ասիայի երկրներում, ներառյալ Ֆիլիպիններին։
Ասիայի 5 երկրները՝ Չինաստան, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Վիետնամ և Թաիլանդ, պատասխանատու են պլաստիկ թափոնների մինչև 60 տոկոսի համար, որոնք հայտնվում են օվկիանոսներում՝ ըստ 2015 թ.-ի կատարված հետազոտության։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին