Քաղաքական 12:12 19/03/2019 Հայաստան

Գրավոր ու խոսուն փաստեր Արցախի՝ բանակցային պրոցեսից դուրս մնալու մասով

 

Հայաստանի արտաքին քաղաքական ամենակարևոր հարցերից մեկը՝ արցախյան հիմնախնդիրը, տարբեր փուլերում տարբեր ակտիվությամբ է դրսևորվել։ Ինչպես իշխանափոխությունից հետո հաճախ է լինում, Հայաստանում առկա խնդիրներին ծանոթանալու կամ լուծումներ փնտրելու փոխարեն նախապատվությունը տրվում է անցյալում սխալներ կամ մեղավորներ փնտրելուն, ինչը ավելի շատ արվում է՝ ներկայում անգործության կամ վտանգավոր գործունեության վրա վարագույր քաշելու համար։

Ե՞րբ և ո՞ւմ օրոք Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Հարցը տարբեր ժամանակաշրջաններում շատ է քննարկվել և հիմնականում շահարկվել քաղաքական նպատակներից ելնելով։

Հաշվի առնելով որ քաղաքական տարբեր գործիչներ, ցավոք նույն դրդապատճառներով ամենքն իր շահերից է ներկայացնում պատմական փաստերը, որոշեցինք ուսումնասիրել  90-ականների այդ ժամանակաշրջանի մամուլը, հասկանալու իրականությունը, և հարցն մեկընդմիշտ փակելու։ Կներկայացնենք 1997 թվականի սկզբերից մամուլի հրապարակումներից հատվածներ։

Այսպես․

«Հայք» թերթ, 28 հունվարի 1997թ․

«Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծել քաղաքակիրթ ձևով»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին: Ներկայացնում ենք պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի /խմբ․ ՀՀՇ կուսակցություն/՝ հունվարի 26-ին Վեհաժողովում ունեցած ելույթը:

«Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ վստահ ենք, որ որևէ այլ վերջնական լուծման չի կարելի հասնել առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության՝ իր քաղաքական կարգավիճակը քննարկելիս: Քանի որ Հայաստանի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կրում են զուտ բարոյական, դիվանագիտական և տնտեսական բնույթ»»:

Այս ելույթը 1997 թվականի սկզբին է եղել, երբ Հովհաննես Իգիթյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, որը հույսով է, որ ԼՂՀ-ն կդառնա բանակցային կողմ։ Այդ ժամանակ ՀՀ նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը իսկ Լեռնային Ղարաբաղում նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, Իգիթյանը հույս է հայտնում որ Ադրբեջանը կսկսի բանակցել ուղիղ Քոչարյանի հետ։ Տարորինակ կերպով, այսօր՝ 22 տարի անց, երբ Իգիթյանն նույն հանձնաժողովում է՝ արդեն որպես փոխնախագահ, վստահաբար պնդում է, որ Արցախը դուրս է մղվել բանակցություններից միայն 1998 թվականից հետո:

Անցնենք առաջ․

«The Armenian Reporter», 25 հունվարի 1997թ․

Հատված ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի ելույթից

/խմբ․ Արմեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետ 11․1996-02․1997թթ․/

«Մենք հավատում ենք, որ կոնֆլիկտի լուծման վերջնական փուլերում բանակցությունները պետք է տեղի ունենան ներգրավված կողմերի միջև, այն է՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի, և ոչ թե թելադրվեն արտաքին շահագրգիռ կողմերի կողմից:

Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ մենք համոզված ենք, որ վերջնական լուծման հնարավոր չէ հասնել առանց Ղարաբաղի մասնակցության:

Ես չեմ ուզում խորանալ հնարավոր յուրաքանչուր մոտեցման մանրամասների մեջ, բայց կոնֆլիկտի վերաբերյալ քննարկումները, կարծում եմ, պետք է հաշվի առնեն հետեւյալ իրողությունները»:

ՀՀ վարչապետի ելույթից նույն տեղեկությունն ենք ստանում, որ կոչ է արվում Լեռնային Ղարաբաղին դարձնել բանակցությունների մասնակից։

Հատվածներ նշված 1997թ․ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի ելույթներից և հարցազրույցներից, որը նախագահի ներկայացուցիչն էր և բանակցում էր կոնֆլիկտի հետ կապված, ինչպես հետագայում Արտաքին գործերի նախարարներն:

«Լրագիր»,  25 հունվար 1997թ

«Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ելույթ ունենալով Լոնդոնում անցկացվող «Անդրկովսկայն հեռանկարները» խորհրդաժողովում:

Պարոն Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ ինչպես ցույց տվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը: Վերջին մի տարվա ընթացքում նման բանակցությունները տեղի էին ունենում երկու երկրների նախագահների խորհրդականների մակարդակով, որին մասնակցում էին պարոն Լիպարիտյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեն:

«․․․ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ․․․» փաստորեն կարողենք ֆիքսել որ Հայաստանն է համաձայնվել և ընդառաջել Ադրբեջանի խնդրանքին որ բանակցեն երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան՝ առանց ԼՂՀ կողմի։

 

«Հայաստանի Հանրապետություն» 4 փետրավարի 1997

ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի աշխատանքային այցը Եվրոպա

«Նա քննադատեց Ադրբեջանի քաղաքականությունը որպես բանակցական գործընթացի ձախողում և փորձ տարբեր երկրների միջոցով պարտադրելու մի փաստաթուղթ, որն արդյունք չէ բանակցությունների և որը հետևաբար Հայաստանը չի կարող ընդունել: Լիպարիտյանը նշեց նաև, որ նկատի ունենալով Ադրբեջանի քաղաքականությունը, Հայաստանն անկարելի է գտնում ուղիղ բանակցությունների շարունակումն այնպես, ինչպես կար նախկինում և կարևորեց ԼՂ-ի մասնակցությունը ուղիղ բանակցություններում»:

 

«Մոլորակ» թերթ, 30 հունվարի 1997

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում կոնգրեսական Ֆրենկ Փալոնի արտասանած ճառը

«Դեռ ավելին, բանակցություններում ոչ մի դրական տեղաշարժ չի կարող լինել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության…

Ներկայում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն իբրև հակամարտության լուծման բանակցող երկրորդ կողմ չճանաչելու հանգամանքը ոչ կառուցողական է, ոչ էլ իրատեսական: Այնքանով, որքանով Միացյալ Նահանգների և միջազգային հանրության դիրքորոշումը նպաստում է Ադրբեջանի անհաշտ կեցվածքին, այնքանով էլ դրա գործած հնարավոր ազդեցության շրջանակներում պետք է վերագնահատել այդ քաղաքականությունը:»


«Հայք» 08 փետրվարի 1997 թ․

Ժիրայր Լիպարիտյանը հավաստեց Հայաստանի դիրքորոշումը

«Ժիրայր Լիպարիտյանը հաստատեց Անդրկովկասին նվիրված լոնդոնյան կոնֆերանսում իր արտահայտած այն դիրքորոշումը, թե այսուհետ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարի առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: «Բանակցությունների ընթացքը դինամիկ  ընթացք է»,- ասաց նա,- այն, ինչը օգտակար էր համարվում ինչ-որ  մի պահի, կարող է այսօր օգտակար չհամարվել: Ուղղակի բանակցություններին  Հայաստանը դեմ չէ»: Ըստ Լիպարիտյանի, իրենք սպառել են Հայաստան-Ադրբեջան խորհրդակցությունները, և հիմա օգտակար կլինեն Ղարաբաղ-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցությունները: Բայց խորհրդակցությունների ձևը դեռևս հաստակ չէ»:

 

«Նոյան Տապան», 19 մարտի 1997թ

Հայաստանն ասում է, որ անմիջական շփումները ադրբեջանցիների հետ կարող են լինել Ղարաբաղի մասնակցության պայմաններում

«Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Արսեն Գասպարյանը տեղեկացրեց, որ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը չի համարում ողջամիտ երկխոսությունը շարունակել Ադրբեջանի հետ, առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության»:

«Հայք», 15 փետրվարի 1997 թ

Հատված ԱԳՆ Ալիկ Արզումանյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի մասին պատմող նյութից

Արտաքին Քաղականանությունը հաջողություններ է արձանագրել

«Փետրվարի 24-ին կկայանա եռանախագահների առաջին նիստը: Հայտնելով այս մասին, պարոն Արզումանյանը ասաց, որ այսուհետ Հայաստանը ղարաբաղյան հարցով չի բանակցի Ադրբեջանի հետ, եթե բանակցություններին չմասնակցի Ստեփանակերտը»:

 

«Ռեսպուբլիկա Արմենիի» 31 հունվարի 1997թ

Հարցազրույց Ժիրայր Լիպարիտյանի հետ

«-Ո՞րն է, ըստ Ձեզ, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ամենակարճ ճանապարհը:

-Կարծում եմ, որ այդ ճանապարհը հնարավոր է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի և Ղարաբաղի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի երկկողմանի բանակցությունների միջոցով: Եթե Ադրբեջանը ուզում է, որ Ղարաբաղի հայերը մնան Ադրբեջանի կազմում, ապա թող առաջարկի այնպսիսի պայմաններ, որ հայերը մտափոխվեն անկախ պետություն ստեղծելուց:

-Բայց Ղարաբաղի հայերը պահանջում են միայն իրենց անկախության ճանաչում, ինչին Բաքուն երբեք չի գնա:

-Իսկ դուք ի՞նչ գիտեք, գուցե անհատական հանդիպման ժամանակ կողմերին կհաջողվի ավելի լավ հասկանալ իրար»:

«Հայաստանի Հանրապետություն», 8 փետրվարի 1997թ

«Բանակցային պրոցեսը դինամիկ գործընթաց է: Տարբեր փուլերում առաջ են գալիս տարբեր մոտեցումների նպատակարահմարություն է առաջանում: Եթե մինչև հիմա կար անհարժեշտություն բանակցություններին Հայաստանի ուղիղ մասնակցության, ապա այս էտապում այդ մոտեցումը իրեն սպառել է: Մենք դեմ չենք ուղիղ բանակցություններին, բայց այժմ դրանք կարող են լինել ավելի արդյունավետ Ղարաբաղ-Ադրբեջան, կամ Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով»։

«Հայք», 25 հունվարի 1997թ

Պարոն Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ ինչպես ցույց տվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս թողնելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը՝ անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը:

Անցյալ տարվա ընթացքում նման բանակցություններ են անցկացվել երկու երկրների ղեկավարների խորհրդարանականների մակարդակով, մասնավորապես  Ժերար Լիպարիտյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեի միջև:

Որպես վերջաբան ներկայացնենք նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցից մի հատված:

«Հայաստանի Հանրապետություն», 22 փետրվարի 1997թ

«Ինչպե՞ս կարելի  է կարգավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հայոց անկլավի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

-Լուծումը կարելի է գտնել միայն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բանակցություններով: Ամենից լավը կլիներ, իհարկե, որ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը սկսեն ուղիղ բանակցությունները: Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի ուղիղ կողմ, մնում է բանակցային գործընթացից դուրս:»

Այս հատվածում առաջին նախագահն ինքն է փաստում որ՝ Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի ուղիղ կողմ, մնում է բանակցային գործընթացից դուրս, Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով, սակայն պաշտոնաթողությունից տարիներ անց արդեն պնդում է որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել Քոչարյանի մեղքով։ Այս հարցազրույցներն ու ելույթները տեղի են ունեցել երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ Արցախում էր՝ նախագահ/խմբՌոբերտ Քոչարյանը վարչապետ է նշանակվել 1997 թվականի հունիսի 10-ին,  ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 1998 թվականի ապրիլի 9-ին/։

Այսպիսով՝ տարատեսակ հայտարարությունների մեջ, այս փաստերն առավել քան խոսուն են:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:15
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, միանշանակ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը. ՀՀ ԱԳՆ
Վրաստանի Առաջին ալիքի հարցմանն ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են. «Ինչպես բազմիցս հաստատել է Հայաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
22:34
ՌԴ դեսպանատան աշխատակիցները մասնակցել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակին նվիրված միջոցառումներին
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնում են. «Փետրվարի 17-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության աշխատակիցները մասնակցել են...
Աղբյուր` Panorama.am
22:25
Իտալիայի Սենատը միաձայն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված նախաձեռնությունների մասին» բանաձևը. Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը X-ի իր միկրոբլոգում հայտնում է. «Րոպեներ առաջ Իտալիայի Սենատը միաձայն՝ 112 կողմ ձայնով, ընդունեց  «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:52
Հայաստանի խնդիրների հետ Սահմանադրության փոփոխությունը ոչ մի կապ չունի. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է. Կատարել Թուրքիայի և Ադրբեջանի հերթական...
Աղբյուր` Panorama.am
21:35
Թրամփը Զելենսկուն անվանել է «առանց ընտրությունների բռնապետ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկին անվանել է «առանց ընտրությունների բռնապետ», ով կարող է կորցնել իր երկիրը, եթե...
Աղբյուր` Panorama.am
21:14
Սա Հայաստանի երրորդ Հանրապետության, լուծարումն է ու ՔՊ–ի պատկերացումներով պետության ստեղծումը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Արդեն պարզ է Նիկոլ Փաշինյանի ուղերձի հիմնական ասելիքը․ Անկախության հռչակագրին գալիս է...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մոլդովան արգելել է FlyOne Armenia-ի գործունեությունն իր տարածքում
FlyOne Armenia-ն ընդգրկվել է Մոլդովայի տարածքում արգելքի ենթակա ավիաընկերությունների ցանկում։ Ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման...
Աղբյուր` Panorama.am
20:53
Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է
Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ըստ Փաշինյանի՝ առնե՞տը, թե՞ մարդն է երկրի վրա ամենահաջողված կենդանատեսակը
Նիկոլ Փաշինյանն այսօր խոսելով  «իրական Հայաստանի» գաղափարախության իր տեսլականից, հերթականությամբ  ընթերում էր դրույթներն...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ինչո՞ւ է ներկայիս Ամերիկային ձեռնտու Ուկրաինայի պարտությունը․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Հայաստանի«արևմտամետները» ամերիկանամետներ չեն, դեռևս եվրոպամետներ են: Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Թույլ տվեք ինքս ինձ հռչակել «իրական Հայաստանի» գաղափարախոսության կրող և մարտիկ, Նիկոլ Փաշինյան
«Ես սա համարում եմ զրոյական կետ՝ «իրական Հայաստանի» գաղափարախոսության կրողների ինքնահայտարարագրման»,- այս մասին իր...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանի գավաթ․ Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը
Հայաստանի գավաթի խաղարկությունում ավարտվեց 1/8-րդ եզրափակիչ փուլը, որի արդյունքներով պարզ դարձան քառորդ եզրափակիչի զույգերը։ Քառորդ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Հայաստանը կարող էր օգտվել այս տեկտոնական շարժերի արդյունքում ստեղծվող հնարավորություններից․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ոչ լեգիտիմ Զելենսկին թուրքական անձրևանոցի տակ ԱՄՆ-ՌԴ պատմական բանակցությունների ֆոնին Էրդողանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն իր «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» ուղերձում հայտարարեց, որ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։...
Աղբյուր` Panorama.am
19:13
Միայն հունվար ամսին Վրաստան է ներկրվել 514 մլն դոլարի նկարներ, քանդակներ, արձանիկներ
2025 թվականի հունվարին «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելուց հետո Վրաստան...
Աղբյուր` Panorama.am
18:59
Պուտին. ԵՄ-ն Ռուսաստան-ԱՄՆ հանդիպմանը բացասական արձագանքելու հիմքեր չունի
Եվրոպան հիմքեր չունի բացասական արձագանքելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդիպմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել
Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ դատավարության...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսօր այնպիսին են, որ սուրճի սեղանի շուրջ հանդիպումը բավարար չէ․ Պուտին
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը երկխոսության մեջ մտնել ուկրաինական հակամարտությունը լուծելու...
Աղբյուր` Panorama.am
18:21
Թրամփի վարչակազմը անդրադառնալու՞ է Պենտագոնի DTRA-ի աջակցությամբ ստեղծված լաբորատորիաներին. Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Աշխարհում հետաքրքիր և շրջադարձային իարադարձություններ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի նախագահի կինը թուրք-ուկրաինական հարաբերությունները բարեկամական է համարել
 Թուրքիայի Հանրապետության առաջին տիկին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նիկոլ Փաշինյանը պատահական չի ընտրել «գաղափարախոսական ուղերձի» ժամանակաշրջանը. Քաղաքական վերլուծաբան
«Նիկոլ Փաշինյանն անշուշտ բոլորովին պատահական չի ընտրել «գաղափարախոսական ուղերձի» ժամանակաշրջանը: Այս օրերը արցախյան շարժման...
Աղբյուր` Panorama.am
17:50
ԶՈՒ ԳՇ պետը խնդրել է ժամանակավորապես դադարեցնել գնդապետ Նվեր Մարտիրոսյանի՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը, դատարանը մերժել է
«Նոր բան չեմ ասում, ուղղակի արձանագրում եմ փաշինյանական դատարանի վերաբերմունքը ՊՆ ղեկավարության նկատմամբ»։
Աղբյուր` Panorama.am
17:47
Ակբա բանկը մեկնարկում է դրամային պարտատոմսերի միանգամից երկու տեղաբաշխում
Ակբա բանկը, 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2025 թվականի ապրիլի 10-ը ներառյալ, հրապարակային առաջարկով մեկնարկում է արժեկտրոնային ոչ...
Աղբյուր` Panorama.am
17:39
Եվրոպայում կյանքի տևողության աճը դանդաղում է անառողջ սննդակարգի պատճառով
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Եվրոպայում կյանքի տևողության աճի տեմպերը դանդաղում են: Իրավիճակն այս առումով ամենածանրն է Մեծ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Սա գցոցի չէր, սա նույնիսկ մատաղ անել չէր. Քաղաքագետը՝ Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի մասին
«Ասել, թե հավաքական արևմուտքը Ուկրաինայի հետ արեց այն ամենը, ինչ որևէ թշնամի իր ամենավերջին թշնամու հետ չէր արել, նշանակում է ոչինչ չասել:...
Աղբյուր` Panorama.am
17:26
Ջրասուզակներն ու հատուկ փրկարարները Հրազդան գետում հայտնաբերել են «Թումո»-ի աշխատակցի մшրմինը
Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11...
Աղբյուր` Panorama.am
17:04
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Հրազդանի և Տաշիրի տարածաշրջաններում՝ խիտ մառախուղ
Իրավիճակը ճանապարհներին՝ ժամը 17․00-ի դրությամբ
Աղբյուր` Panorama.am
16:54
Մեծամորում 44-ամյա տղամարդը դանակաhարել է 24 և 17 տարեկան երիտասարդների
Փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
16:50
Գյումրու 85-ամյա վարսավիրանոցը պետք է դառնա պարտադիր այցելության վայր. Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որ հայարարել է մարտի վերջին Գյումրու քաղաքապետի կայանալիք ընտրություններին մասնակցելու մասին, այս անգամ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Իրանում կասեցվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական գործակալների գործունեությունը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) կանխել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պատմականորեն ապացուցում ենք՝ ինչը ինչոց է, իսկ դատախազությունը կիսատ է ներկայացնում հարցը.Միլիտոնյան
15:30 19/02/2025

Պատմականորեն ապացուցում ենք՝ ինչը ինչոց է, իսկ դատախազությունը կիսատ է ներկայացնում հարցը.Միլիտոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}