«168Ժամ». Վնաս պետությանը
Այսօր մարդիկ նոր իշխանություններից ակնկալում են առաջին հերթին երկրում կուտակված տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծում: Մինչդեռ, հարկերը ավելացնելով, տնտեսավարողների համար սպառնալիքներ ստեղծելով, աշխատատեղեր փակելով և մարդկանց փողոց շպրտելով, թե ո՞ւր ենք հասնելու, դժվար չէ պատկերացնել: Տնտեսության համար խթաներ ստեղծելու փոխարեն' անընդհատ նոր խոչընդոտներ են հարուցվում: Տնտեսական ու ֆինանսական հատվածի բազմաթիվ մասնակիցներ կանգնած են փակման սպառնալիքի առջև: Աշխատանքը կորցնելու և գործազուրկ դառնալու վտանգի տակ են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիներ: Եվ սա այն դեպքում, երբ առանց այդ էլ աշխատունակ քաղաքացիների առնվազն 20 տոկոսն աշխատանք չունի:
Խոսքը 200-220 հազար մարդու մասին է չհաշված, թե քանիսն են կանգնած նրանց հետևում: Պատահական չէ, որ երկրի բնակչության ավելի քան մեկ քառորդն աղքատ է: Ահա այս խնդրի լուծումն է այսօր Հայաստանում հրատապ, և ոչ թե' սրճարան քանդելը և գործազուրկների ու սոցիալապես անպաշտպան քաղաքացիների բանակն ավելացնելը: Օպերայի հարակից տարածքները մաքրելով և կանաչապատելով՝ մարդկանց չես կերակրի: Աշխատատեղ է պետք ստեղծել, և ոչ թե փակել: Ամեն մի աշխատատեղի փակումը մեծ վնաս է երկրի համար: Առավել ևս հիմա, երբ տնտեսությունը և հասարակությունը կանգնած են լուրջ մարտահրավերների առջև:
Պատահական չէ, որ քաղաքական իշխանության չկշռադատված քայլերի հետևանքով դժգոհությունների ալիքը երկրում գնալով ընդլայնվում է: Այնինչ ոչ վաղ անցյալում մեծ հավատ ու վստահություն էր առաջացել ապագայի հանդեպ: Ցավոք, իշխանությունն ամեն օր մսխում է այդ վստահության պաշարը' ոչինչ չավելացնելով կուտակված խնդիրների լուծմանը:
Ամբողջը՝ Հակոբ Քոչարյանի հոդվածում
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու