
«Խավիարային դիվանագիտություն» իրականացնելու փոխարեն ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանը խավիարը գողացել է
Արաբական Միացյալ Էմիրություններում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Դաշգըն Շիկարովը յուրացրել է Ադրբեջանի կառավարության կողմից Աբու Դաբիի կառավարիչ Խալիֆ իբն Զայդ ալ-Նահայանին ուղարկված նվերը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական աղբյուրները, խոսքը գնում է 10 բանկա խավիարի մասին:
Բացի այդ, Աբու Դաբիում Ադրբեջանի դեսպանատանը աշխատում է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրում է կես միլիոն դոլարի հափշտակությունը: Կասկած կա, որ այդ գումարը յուրացվել է:
Շիկարովը բավական փորձառու դիվանագետ է, նախկինում նա ղեկավարել է Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունները Պակիստանում և Աֆղանստանում: ԱՄԷ-ում նա դեսպան է նշանակվել 2016 թ.-ի հունվարին:
Նշվում է, որ այս բացահայտումից հետո Ադրբեջանի նախագահը հետ է կանչել դեսպանին։
Այս բացահայտումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը շարունակում է իր «խավիարային դիվանագիտությունը»։
Հարակից հրապարակումներ`
- «Խավիարային դիվանագիության» սկանդալը հասավ Իսպանիա
- Հրապարակվել է «Խավիարային դիվանագիտության» երկրորդ զեկույցը