Քաղաքական 12:12 19/03/2019 Հայաստան

Գրավոր ու խոսուն փաստեր Արցախի՝ բանակցային պրոցեսից դուրս մնալու մասով

 

Հայաստանի արտաքին քաղաքական ամենակարևոր հարցերից մեկը՝ արցախյան հիմնախնդիրը, տարբեր փուլերում տարբեր ակտիվությամբ է դրսևորվել։ Ինչպես իշխանափոխությունից հետո հաճախ է լինում, Հայաստանում առկա խնդիրներին ծանոթանալու կամ լուծումներ փնտրելու փոխարեն նախապատվությունը տրվում է անցյալում սխալներ կամ մեղավորներ փնտրելուն, ինչը ավելի շատ արվում է՝ ներկայում անգործության կամ վտանգավոր գործունեության վրա վարագույր քաշելու համար։

Ե՞րբ և ո՞ւմ օրոք Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Հարցը տարբեր ժամանակաշրջաններում շատ է քննարկվել և հիմնականում շահարկվել քաղաքական նպատակներից ելնելով։

Հաշվի առնելով որ քաղաքական տարբեր գործիչներ, ցավոք նույն դրդապատճառներով ամենքն իր շահերից է ներկայացնում պատմական փաստերը, որոշեցինք ուսումնասիրել  90-ականների այդ ժամանակաշրջանի մամուլը, հասկանալու իրականությունը, և հարցն մեկընդմիշտ փակելու։ Կներկայացնենք 1997 թվականի սկզբերից մամուլի հրապարակումներից հատվածներ։

Այսպես․

«Հայք» թերթ, 28 հունվարի 1997թ․

«Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծել քաղաքակիրթ ձևով»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին: Ներկայացնում ենք պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի /խմբ․ ՀՀՇ կուսակցություն/՝ հունվարի 26-ին Վեհաժողովում ունեցած ելույթը:

«Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ վստահ ենք, որ որևէ այլ վերջնական լուծման չի կարելի հասնել առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության՝ իր քաղաքական կարգավիճակը քննարկելիս: Քանի որ Հայաստանի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կրում են զուտ բարոյական, դիվանագիտական և տնտեսական բնույթ»»:

Այս ելույթը 1997 թվականի սկզբին է եղել, երբ Հովհաննես Իգիթյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, որը հույսով է, որ ԼՂՀ-ն կդառնա բանակցային կողմ։ Այդ ժամանակ ՀՀ նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը իսկ Լեռնային Ղարաբաղում նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, Իգիթյանը հույս է հայտնում որ Ադրբեջանը կսկսի բանակցել ուղիղ Քոչարյանի հետ։ Տարորինակ կերպով, այսօր՝ 22 տարի անց, երբ Իգիթյանն նույն հանձնաժողովում է՝ արդեն որպես փոխնախագահ, վստահաբար պնդում է, որ Արցախը դուրս է մղվել բանակցություններից միայն 1998 թվականից հետո:

Անցնենք առաջ․

«The Armenian Reporter», 25 հունվարի 1997թ․

Հատված ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի ելույթից

/խմբ․ Արմեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետ 11․1996-02․1997թթ․/

«Մենք հավատում ենք, որ կոնֆլիկտի լուծման վերջնական փուլերում բանակցությունները պետք է տեղի ունենան ներգրավված կողմերի միջև, այն է՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի, և ոչ թե թելադրվեն արտաքին շահագրգիռ կողմերի կողմից:

Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ մենք համոզված ենք, որ վերջնական լուծման հնարավոր չէ հասնել առանց Ղարաբաղի մասնակցության:

Ես չեմ ուզում խորանալ հնարավոր յուրաքանչուր մոտեցման մանրամասների մեջ, բայց կոնֆլիկտի վերաբերյալ քննարկումները, կարծում եմ, պետք է հաշվի առնեն հետեւյալ իրողությունները»:

ՀՀ վարչապետի ելույթից նույն տեղեկությունն ենք ստանում, որ կոչ է արվում Լեռնային Ղարաբաղին դարձնել բանակցությունների մասնակից։

Հատվածներ նշված 1997թ․ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի ելույթներից և հարցազրույցներից, որը նախագահի ներկայացուցիչն էր և բանակցում էր կոնֆլիկտի հետ կապված, ինչպես հետագայում Արտաքին գործերի նախարարներն:

«Լրագիր»,  25 հունվար 1997թ

«Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ելույթ ունենալով Լոնդոնում անցկացվող «Անդրկովսկայն հեռանկարները» խորհրդաժողովում:

Պարոն Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ ինչպես ցույց տվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը: Վերջին մի տարվա ընթացքում նման բանակցությունները տեղի էին ունենում երկու երկրների նախագահների խորհրդականների մակարդակով, որին մասնակցում էին պարոն Լիպարիտյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեն:

«․․․ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը անցկացնել երկկողմ բանակցություններ․․․» փաստորեն կարողենք ֆիքսել որ Հայաստանն է համաձայնվել և ընդառաջել Ադրբեջանի խնդրանքին որ բանակցեն երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան՝ առանց ԼՂՀ կողմի։

 

«Հայաստանի Հանրապետություն» 4 փետրավարի 1997

ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի աշխատանքային այցը Եվրոպա

«Նա քննադատեց Ադրբեջանի քաղաքականությունը որպես բանակցական գործընթացի ձախողում և փորձ տարբեր երկրների միջոցով պարտադրելու մի փաստաթուղթ, որն արդյունք չէ բանակցությունների և որը հետևաբար Հայաստանը չի կարող ընդունել: Լիպարիտյանը նշեց նաև, որ նկատի ունենալով Ադրբեջանի քաղաքականությունը, Հայաստանն անկարելի է գտնում ուղիղ բանակցությունների շարունակումն այնպես, ինչպես կար նախկինում և կարևորեց ԼՂ-ի մասնակցությունը ուղիղ բանակցություններում»:

 

«Մոլորակ» թերթ, 30 հունվարի 1997

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում կոնգրեսական Ֆրենկ Փալոնի արտասանած ճառը

«Դեռ ավելին, բանակցություններում ոչ մի դրական տեղաշարժ չի կարող լինել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության…

Ներկայում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն իբրև հակամարտության լուծման բանակցող երկրորդ կողմ չճանաչելու հանգամանքը ոչ կառուցողական է, ոչ էլ իրատեսական: Այնքանով, որքանով Միացյալ Նահանգների և միջազգային հանրության դիրքորոշումը նպաստում է Ադրբեջանի անհաշտ կեցվածքին, այնքանով էլ դրա գործած հնարավոր ազդեցության շրջանակներում պետք է վերագնահատել այդ քաղաքականությունը:»


«Հայք» 08 փետրվարի 1997 թ․

Ժիրայր Լիպարիտյանը հավաստեց Հայաստանի դիրքորոշումը

«Ժիրայր Լիպարիտյանը հաստատեց Անդրկովկասին նվիրված լոնդոնյան կոնֆերանսում իր արտահայտած այն դիրքորոշումը, թե այսուհետ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարի առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: «Բանակցությունների ընթացքը դինամիկ  ընթացք է»,- ասաց նա,- այն, ինչը օգտակար էր համարվում ինչ-որ  մի պահի, կարող է այսօր օգտակար չհամարվել: Ուղղակի բանակցություններին  Հայաստանը դեմ չէ»: Ըստ Լիպարիտյանի, իրենք սպառել են Հայաստան-Ադրբեջան խորհրդակցությունները, և հիմա օգտակար կլինեն Ղարաբաղ-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցությունները: Բայց խորհրդակցությունների ձևը դեռևս հաստակ չէ»:

 

«Նոյան Տապան», 19 մարտի 1997թ

Հայաստանն ասում է, որ անմիջական շփումները ադրբեջանցիների հետ կարող են լինել Ղարաբաղի մասնակցության պայմաններում

«Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Արսեն Գասպարյանը տեղեկացրեց, որ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը չի համարում ողջամիտ երկխոսությունը շարունակել Ադրբեջանի հետ, առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության»:

«Հայք», 15 փետրվարի 1997 թ

Հատված ԱԳՆ Ալիկ Արզումանյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի մասին պատմող նյութից

Արտաքին Քաղականանությունը հաջողություններ է արձանագրել

«Փետրվարի 24-ին կկայանա եռանախագահների առաջին նիստը: Հայտնելով այս մասին, պարոն Արզումանյանը ասաց, որ այսուհետ Հայաստանը ղարաբաղյան հարցով չի բանակցի Ադրբեջանի հետ, եթե բանակցություններին չմասնակցի Ստեփանակերտը»:

 

«Ռեսպուբլիկա Արմենիի» 31 հունվարի 1997թ

Հարցազրույց Ժիրայր Լիպարիտյանի հետ

«-Ո՞րն է, ըստ Ձեզ, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ամենակարճ ճանապարհը:

-Կարծում եմ, որ այդ ճանապարհը հնարավոր է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի և Ղարաբաղի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի երկկողմանի բանակցությունների միջոցով: Եթե Ադրբեջանը ուզում է, որ Ղարաբաղի հայերը մնան Ադրբեջանի կազմում, ապա թող առաջարկի այնպսիսի պայմաններ, որ հայերը մտափոխվեն անկախ պետություն ստեղծելուց:

-Բայց Ղարաբաղի հայերը պահանջում են միայն իրենց անկախության ճանաչում, ինչին Բաքուն երբեք չի գնա:

-Իսկ դուք ի՞նչ գիտեք, գուցե անհատական հանդիպման ժամանակ կողմերին կհաջողվի ավելի լավ հասկանալ իրար»:

«Հայաստանի Հանրապետություն», 8 փետրվարի 1997թ

«Բանակցային պրոցեսը դինամիկ գործընթաց է: Տարբեր փուլերում առաջ են գալիս տարբեր մոտեցումների նպատակարահմարություն է առաջանում: Եթե մինչև հիմա կար անհարժեշտություն բանակցություններին Հայաստանի ուղիղ մասնակցության, ապա այս էտապում այդ մոտեցումը իրեն սպառել է: Մենք դեմ չենք ուղիղ բանակցություններին, բայց այժմ դրանք կարող են լինել ավելի արդյունավետ Ղարաբաղ-Ադրբեջան, կամ Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով»։

«Հայք», 25 հունվարի 1997թ

Պարոն Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ ինչպես ցույց տվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս թողնելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը՝ անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը:

Անցյալ տարվա ընթացքում նման բանակցություններ են անցկացվել երկու երկրների ղեկավարների խորհրդարանականների մակարդակով, մասնավորապես  Ժերար Լիպարիտյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեի միջև:

Որպես վերջաբան ներկայացնենք նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցից մի հատված:

«Հայաստանի Հանրապետություն», 22 փետրվարի 1997թ

«Ինչպե՞ս կարելի  է կարգավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հայոց անկլավի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

-Լուծումը կարելի է գտնել միայն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բանակցություններով: Ամենից լավը կլիներ, իհարկե, որ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը սկսեն ուղիղ բանակցությունները: Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի ուղիղ կողմ, մնում է բանակցային գործընթացից դուրս:»

Այս հատվածում առաջին նախագահն ինքն է փաստում որ՝ Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի ուղիղ կողմ, մնում է բանակցային գործընթացից դուրս, Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով, սակայն պաշտոնաթողությունից տարիներ անց արդեն պնդում է որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել Քոչարյանի մեղքով։ Այս հարցազրույցներն ու ելույթները տեղի են ունեցել երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ Արցախում էր՝ նախագահ/խմբՌոբերտ Քոչարյանը վարչապետ է նշանակվել 1997 թվականի հունիսի 10-ին,  ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 1998 թվականի ապրիլի 9-ին/։

Այսպիսով՝ տարատեսակ հայտարարությունների մեջ, այս փաստերն առավել քան խոսուն են:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարան՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլորս...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Շղթայական ավտովթար՝ «Զվարթնոց» տանող ճանապարհին
  Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:55
Մինչև հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել Ոստիկանություն
Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ։
Աղբյուր` Panorama.am
13:49
Մխիթարյանն ու Մոդրիչը նույնչափ են գնահատվում
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
Հանրային գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը կայանալու է այսօր, փետրվարի 22-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
13:11
Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Հասարակական ակտիվ գործիչ Էդգար Ղազարյանի պաշտպանությունը Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն կստանձնի ամբողջ կազմով։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:04
Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
«Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք տարբեր խմբեր հավաքված, որոնք սոցիալական արդարություն են պահանջում»,-իր խոսքում նշեց...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազան. Փորձում են սահմանափակել Էդգար Ղազարյանի ազատ խոսքը
«Փորձում են մեղադրանք առաջադրել ու սահմանափակել հանրային գործիչ Էդգար Ղազարյանի ազատ խոսքը»,-այսօր հայտարարել է «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
12:10
Վայելեք Երևանի կարմիրգրքյան մաքուր օդը
Երևանում առատ տեղումներն այնուամենայնիվ մի դրական արդյունք ունեն։ Տարիներ շարունակ փոշով լեցուն, աղտոտված օդը շնչած մայրաքաղաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
11:23
«Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում առերևույթ խախտումներ կան. Դատախազ
2024 թվականին նախաձեռնվել է 3947 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3566), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է...
Աղբյուր` Panorama.am
11:07
Կատվալյանն արձագանքել է իր ու հարևանների մասին հրապարակմանը
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն արձագանքել է իր ու հարևանների մասին...
Աղբյուր` Panorama.am
10:37
Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված. Հայտարարություն
Գյումրիի նախկին քաղաքապետ. Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած Վարդան Ղուկասյանի գրասենյակը հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
10:25
Անահիտ Ավանեսյանը մոլորեցնում է բնակչությանը. Անուշ Պողոսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ այս  օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}