Նազարբաևը հրաժարական է տվել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել։
«Ես որոշել եմ դադարեցնել իմ լիազորությունները նախագահի պաշտոնում»,-Ղազախստանի ժողովրդին հղած իր ուղերձում ասել է նա։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ուղերձը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։
Նա նշել է, որ լրանում է 30 տարին, ինչ ինքը երկրի ղեկավարն է։
«Ես մեծագույն ժողովրդի կողմից մեծագույն պատվի արժանացա՝ դառնալով անկախ Ղազախստանի առաջին նախագահը»,-ասել է նա։
Նազարբաևը միաժամանակ նշել է, որ շարունակելու է մնալ որպես Ղազախստանի անվտանգության խորհրդի ղեկավար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան