Ֆրանսիան արգելում է «դեղին ժիլետների» ակցիաները
Ֆրանսիական իշխանություններն արգելում են «դեղին ժիլետների» բողոքի ակցիաների անցկացումը՝ ցուցարարների շարքերում ծայրահեղական սպառնալիքների առկայության դեպքում: Այս մասին նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը: Նրա խոսքերով, հաջորդ շաբաթվանից և ամեն անգամ, անհրաժեշտության դեպքում, «դեղին բաճկոնների» ակցիաներն արգելվելու են։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Ֆիլիպը նաև նշել ցուցարարների շրջանում արմատականների առկայության մասին, որոնք կազմակերպում են անկարգություններն ու ջարդերը։
«Կարգուկանոնի իրականացումն ապահովվելու է, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերով ու վիդեո սարքավորումների օգնությամբ», - ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Փարիզում տեղի ունեցավ դեղին բաճկոնների ակցիան՝ ընդդեմ կառավարության տնտեսական քաղաքականության, որը վերածվել էր ջանդերի։ Փարիզը հայտնվել էր կրակի ու թալանի մեջ։ Հաղորդվում է, որ այսպիսի բռնություններ չէր եղել դեկտեմբերի 1-ից ի վեր, երբ «դեղին ժիլետները» ներխուժել էին Հաղթական կամար։
Շաբաթ օրվա վայրագություններից հետո վարչապետը պաշտոնանկ է արել Փարիզի ոստիկանության ղեկավար Միշել Դելպյուեշին:
Հարակից հրապարակումներ`
- «Դեղին ժիլետները» վերսկսել են բողոքի ակցիան
- «Դեղին ժիլետները» կրկին Ֆրանսիայի փողոցներ դուրս կգան
- Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով Եգիպտոսն արգելել է «դեղին ժիլետների» վաճառքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին