«Ժողովուրդ». ՀՔԾ-ն ընդդեմ մամուլի
Ինչպես հայտնի է այն բանօց հետո, երբ նախորդ շաբաթվա ընթացքում «ժողովուրդ» օրաթերթը հերթով հրապարակեց Սարտի 1-ի գործով վկաներից երեքի, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքները, ՀՔԾ-ում քրեական գործ է հա- րուցվել նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ: Պարզ է, որ հարուցված քրեական գործն ամենւին էլ «ժողովուրդ» օրաթերթի դեմ it, որովհետեւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը (9-րդ հոդված, մաս 3) հստակ սահմանում{ է' լրատվական գործունեություն իրականացնողը որեւէ պատասխանատվություն չի կրում օրենքով սահմանված կերպով գաղտնի համարվող տեղեկատվությղւնը հրապարակելու համար:
Ըստ այդմ՝ ՀՔԾ-ի իրավաբանական թիրախն էլ ոչ թե «ժողովուրդ» օրաթերթն է, որը ինֆորմացիա տարածողն է, այլ այն մարդը կամ մարդիկ, որը կամ որոնք փոխանցել են Մարտի 1-ի գործի մասին տվյալները լրագրողին:
Այսինքն՝ հրապարակողը նա կամ նրանք են: Բայց չնայած սրան՝ քրեական գործն ուղղակի հարվածելու է «ժողովուրդ» օրաթերթի եւ, ընդհանրապես, լրատվամիջոցների գործունեությանը այն պարզ պատճառով որ այսուհետ տեղեկատվության աղբյուրները, որոնք ցանկանում են գաղտնի մնալ, եւ որոնց գաղտնիությունը երաշխավորված է նույն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով կփորձեն զգուշանալ, եւ լրագրողները կարող են զրկվել տեղեկատվության թանկարժեք աղբյուրներից, որոնց վստահությունը ձեռք բերելու համար ստիպված են եղել տեւական ժամանակ լուրջ աշխատանք կատարել: Այնպես որ, ՀՔԾ այս քայլը՝ քրեական գործի հարուցումը, ուղղակի հարված է խոսքի եւ մամուլի ազատությանը, տեղեկատվության ազատությանը,հասարակության՝ տեղակացված լինելու իրավունքին, մի իրավունք, որը փորձում է ապահովել «ժողովուրդ» օրաթերթը'հավատարիմ իր սկզբունքին'օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին:
Ժողովուրդ օրաթերթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու