Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությանը նվաճեցին բրոնզե մեդալ
Փետրվարի 1-ից 16-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հայ հրաձիգները մասնակցել են ուսումնամարզական հավաքի, որտեղ բարձր մակարդակով նախապատրաստվել են մարտի16-25-ը Խորվատիայի Օսիեկ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
13 լավագույն հրաձիգները գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո մեկնել են Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայընում են, որ մարզիկները մասնակցելու են երեք զենքատեսակից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ: Ստորև ներկայացված են Հայաստանը ներկայացնող 13 մարզիկները և նրանց կրակի ժամանակացույցը (Խորվատիան Հայաստանից ետ է 3 ժամ):
Երեկ՝մարտի 18-ին, ատրճանակ ձևի մարզիկներ Զավեն Իգիթյանը և Նարե Գաբրիելյանը թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում գրավել են 20-րդ հորիզոնականը՝ ընդհանուր հաշվով հավաքելով 747 միավոր:
Մարտի 18-ին վազող թիրախ ձևի նորմալ վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են միաժամանակ երեք մարզուհի: Նրանք պայքարել են անհատական և թիմային պայքարում: Անհատական՝ Լիլիթ Մկրտչյան /541 միավոր 7-րդ տեղ/, Գոհար Հարությունյան/535 միավոր 10-րդ տեղ / և Արուսյակ Գրիգորյան/531 միավոր 11-րդ տեղ /:
Միասին հավաքելով 1607 միավոր վազող թիրախ ձևի խառը վազք վարժությանն Եվրոպայի առաջնության մեծահասակների պայքարում գրավել են 3-րդ հորիզոնականը:
Արդյունքները գոհացնող էին, սկիզբը՝ խոստումնալից: Առաջին իսկ օրվանից հայ մազիկները նվաճեցին մեդալ: Նարե Գաբրիելյանը և Գոհար Հարությունյանն առաջին անգամ էին մասնակցություն ունենում միջազգային մրցաշարում, և արդեն իսկ ցույց տվեցին բարձր արդյունքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան